ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

 

     Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Թանգարանների մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-717-20.11.2023,10.01.2024-ԳԿ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության առաջար-կությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 Թանգարանների մասին օրենքի նախագծում ՝

1. Նախագծի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ կետով՝

«Սույն օրենքը չի արգելում  «թանգարան» բառի օգտագործումը այլ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց անվանման մեջ եթե իրականացնում են թանգարանային հավաքածուների ուսումնասիրման և հանրահռչակման գործունեություն։»։

Լրացումը պայմանավորված է մշակութային ժառանգության բնագավառում ներքին հակասությունները բացառելու նպատակով:

2. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ կետում «համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ այդ մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին:» բառերով:

Լրացումը պայմանավորված է թանգարանների բնագավառում միասնական քաղաքականության իրականացմամբ։

3. Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ կետում «համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ այդ մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին:» բառերով:Լրացումը պայմանավորված է թանգարանների բնագավառում միասնական քաղաքականության իրականացմամբ։

4. Նախագծի համարակալումն անհրաժեշտ է վերանայել. Մասնավորապես՝ նախագծի 3-րդ հոդվածին հաջորդում է 5-րդ հոդվածը:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «որոշակի» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «թանգարաններ,» բառը:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «դասակարգումը» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «ըստ հավաքածուի բնույթի» բառերով՝ նկատի ունենալով 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածու․ մշտապես Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված և շարունակաբար համալրվող թանգարանների առարկաների և հավաքածուների ամբողջություն, որն անօտարելի է և Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է․»: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Նախագծի 12-րդ հոդվածի 8-րդ կետը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում սահմանել բացառություն և «անօտարելի է» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ոչ պետական թանգարանների թանգարանային առարկանների)» բառերը:

8. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «կողմից» բառը:

9. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «անտնտեսվար պահվող թանգարանային առարկաների» բառերը առաջարկում ենք փոխարինել «անտնտեսվար պահվող մշակութային արժեքների» բառերով՝ հաշվի առնելով Քաղաքացիական օրենսգրքի 284-րդ հոդվածը:

Նույն մասի 12-րդ, 13-րդ և 16-րդ կետերում «հաստատում է» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «պետական» բառը՝ նկատի ունենալով, որ լիազոր պետական մարմինը կարող է սահմանել պետական թանգարանների աշխատողների ատեստավորման կարգը, այցելության տոմսերի, մասնագիտական լուսանկարման և տեսագրման սակագները, թանգարաններից անվճար օգտվողների և  թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը և սակագները: Հիշյալ դիտողությունը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներից:

10 Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում անհրաժեշտ է հանել «կոնսերվացման» բառը:

11. Նախագծի 25-րդ հոդվածում «իրականացնում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրականացնում են» բառերով:

12. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասում «քննարկելն է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «քննարկելը» բառով:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում՝

1. Նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ նախագծում երկու լրացում է նախատեսվում:

2. Նախագծի 2-րդ հոդվածում ««95» թվից հետո լրացնել «95.7» թիվը» բառերն անհրաժեշտ է փոխարինել ««95-րդ» բառից հետո լրացնել «,95.7-րդ» բառը» բառերով:

 

          Հարգանքով՝                              ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ