ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և  լրացում կատարելու մասին, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-750-21.12.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 11-րդ հոդվածի վերնագրից առաջարկում ենք հանել «ինտերնետի միջոցով» բառերը, միևնույն ժամանակ 11-րդ հոդվածի 1-ին մասում «ծանուցումն իրականացվում է» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «միայն» բառը:
2.  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝     
«Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասում «, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին» բառերը հանել, իսկ «տրամադրել:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությունը.        
«Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով։»:   
3. Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և  լրացում կատարելու մասին, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չկան:

Հարգանքով՝           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ