ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-747-19.12.2023-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար. 
Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում իրավական որոշակիություն ապահովելու նպատակով կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ, ինչպես նաև՝   
1. Օրենքի նախագծի 10 հոդվածի՝       
ա) 2-րդ մասում՝ «դեպքում» բառից հետո առաջարկում ենք լրացնել «տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված» բառերը,    
բ) 7-րդ մասում՝ «կամ» բառից հետո լրացնել «դեղերի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտի միջոցով» բառերը:    
2. 18-րդ հոդվածը առաջարկում ենք խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝  
«Հոդված 18. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ  
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ՝ 10-րդ հոդվածի առաջին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից վեց ամիս հետո:   
2.ԵԱՏՄ կանոններինկանոններով սահմանված դեպքերում գրանցման փաստաթղթերը այդ կանոններով սահմանված ժամկետում չհամապատասխանեցնելու դեպքում դեղի գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը ճանաչվում է ուժը կորցրած եւ շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում դադարեցվում է:  
3.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:»: 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:        
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում
  
1. Առաջարկում ենք հանել 2-րդ հոդվածով՝ Օրենքի 45-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասը:  
2. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝     
«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»  
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: 
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

          Հարգանքով՝                                      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ