ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-724-27.11.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար. 
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի       
1. 7-րդ հոդվածի`   
1) 1-ին մասի «բ.» կետում և 2-րդ մասում «դնելու» բառերի փոխարեն լրացնել «կիրառելու» բառերը,      
2) 5-րդ կետը առաջարկում ենք սկսել «եթե» բառով՝ «Հարկ» բառը դարձնելով փոքրատառ՝ հոդվածի մյուս մասերին համապատասխանեցնելու և նախադասության ճիշտ շարադասությունը պահպանելու նպատակով։        
2. 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:    
         
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի      
1. 1-ին հոդվածում «տասնմեկերորդ» բառի փոխարեն առաջարկում ենք լրացնել «տասներկուերորդ» բառը:        
                  
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի        
1. 5-րդ հոդվածի`   
1) վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը,     
2) 1-ին մասի 1-ին նախադասության մեջ «հունվարի 1-ից:» բառերից հետո լրացնել   
«, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների։» բառերը,     
3) լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝  
«3. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։»  
Ըստ այդմ մասերի համարակալումը փոխվել է,       
4) 3-րդ (խմբագրված 4-րդ) մասը առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ՝         
«4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:»: 
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի          
1. 2-րդ հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը:   
                  
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի       
1. 1-ին հոդվածով նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր «գ» կետ։ Սակայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ առկա է «գ» կետ։ Առաջարկում ենք շտկել վրիպակը՝ լրացումը նախատեսելով որպես նոր «զ»կետ:       
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չկան:    
                  
Օրենքների նախագծերի փաթեթը առաջարկում ենք լրացնել նոր՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (կցվում են):

 

          Հարգանքով՝                                                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ