ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-701-13.11.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:  

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների՝   

1.  նախագծերով նախատեսված կարգավորումների համաձայն հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Հաշվի առնելով, որ կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով թափուր պաշտոնները զբաղեցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վերոնշյալ նախագծերով, միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո այդ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար այլ անձի հետ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ կանոնակարգում, ուստի առաջարկում ենք «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներից հանել «(այդ թվում՝ ռեզերվում գտնվող)» բառերը։  

2. նախագծերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթն առաջարկում ենք խմբագրել՝ «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով: 

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթն առաջարկում ենք խմբագրել՝ «2024 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:

Հարգանքով՝        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ