ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-691-30.10.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

                                                
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ՝        
1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:                  
2. Նախագծի 1-ին հոդվածով շարադրվող՝ Օրենքի 4-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել հետևյալ խմբագրությամբ՝ նոր 2-րդ մասով. «2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:»՝ քննարկվող նորմով հստակեցնելու համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչման շնորհման հիմքերը:     
3. Նախագծի 4-րդ՝   
1. հոդվածի 2-րդ մասում ««պարբերությունում «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով»» բառերը փոխարինել «պարբերությունից հանել «և պատվավոր կոչումներ շնորհելու» բառերը:» բառերով:        
2. հոդվածի 3-րդ մասում «1-ին կետում «պարգևատրելու»» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ կետերում և 2-րդ մասի 1-ին կետում «պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու»» բառերով:    
3. հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ պատվավոր կոչումը» բառերը:»: 
4. հոդվածի 5-րդ մասը հանել,   
5. 7-րդ մասից առաջ լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մաս.         
«2-րդ մասի 5-րդ կետից հանել «կամ պատվավոր կոչում շնորհելու» բառերը:»:      Վերոնշյալ փոփոխությունների հիման վրա վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարակալումը:  
Նախագծի 4-րդ հոդվածին բերաբերվող առաջարկները պայմանավորված են այն հանգամանքով, որ Նախագծի համատեքստում պահպանվելու է միայն Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը, որի շնորհման համար ներկայացվող միջնորդության բովանդակությանն ու կցվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները սահմանված են Օրենքի 5.2.-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, ուստի 5.2.-րդ հոդվածի 1-3-րդ մասերում պատվավոր կոչման շնորհման միջնորդությանը ներկայացվող պահանջներ նախատեսելու անհրաժեշտություն չկա:        
4. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը:  
5. Նախագծի 9-րդ և 10-րդ հոդվածներում «ՀՀ» հապավումները  փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:      


«Գիտական և Գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ՝
Նախագծերի՝        
1.  վերնագրերում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:  
2. 1-ին հոդվածներում՝ օրենքի հերթական համարից առաջ գրված «թիվ» բառը հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:  


«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետից հանվող «պատվավոր կոչումների» բառերից բացի հանել նաեւ վերջիններիս նախորդող ստորակետը՝ դրույթի ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:


«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝         
1.       Օրենքի հերթական համարից հետո նշված «-Ն» տառը հանել, քանի որ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում է:     
2.       Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում նշված օրենքի 18.7-րդ հոդվածի 3-րդ պարբերության «բ» կետից հանվում է` ««Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ» կոչման շնորհման, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման» բառերը:      
          Մինչդեռ գործող օրենքի 18.7-րդ հոդվածի 3-րդ պարբերության «բ» կետում բացակայում է «կոչման շնորհման» բառերը: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք վերանայել կատարվող փոփոխությունը՝ վերը նշված դիտարկման հաշվառմամբ՝ դրույթի ինկորպորացումն ապահովելու նպատակով:

Հարգանքով՝                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ