ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 <<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0)/ԼՂ-ից ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՄԶ-ից ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ/ նախագծի վերաբերյալ

 

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0) ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 51-րդ հոդվածի 1-ին  մասում <<2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված>> արտահայտությունը։ 

ՏԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ նաև՝ <<2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված>> միջին և ավագ բուժաշխատողների թվի և նրանց վերապատրաստվելու համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական գնահատականի մասին։

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0) ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 51-րդ հոդվածի 2-րդ մասը հանել։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ։ Առաջարկվող <<Առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բուժաշխատողների ՇՄԶ հավաստագիր չունենալու փաստը հիմք չընդունել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։>>  դրույթն ընդունվելուց հետո, առանց տեսչական մարմնին հանձնարարելու, տեսչական մարմինը պետք է գործի այդ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված  հիմքով։            

ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0)ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ։ Նախագիծն ընդունվելուց հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածը արդյոք իրատեսական ժամանակահատված է նախատեսված՝ ավագ բուժաշխատողների համար 220 կրեդիտ և միջին բուժաշխատողների համար՝ 140 կրեդիտ հավաքելու համար։