ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» oրենքի նախագծի (Կ-670-02.10.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը՝

1. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները,

2. նախագծի 3-րդ հոդվածում «2024 թվականի հունվարի 1-ից բառերը» փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով,

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերով՝ հաշվի առնելով նախագծում կատարվող ժամկետի փոփոխությունը:

 

Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ