ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

 

  1. Նախագծի Հոդված 1-ի 58-րդ կետում «2025»-ը փոխարինել «2026»-ով։
  2. Նախագծի Հոդված 2-ում «2025»-ը փոխարինել «2026»-ով։

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ներկայացված առաջարկը Էլեկտրական մեքենաների ներկրման և ձեռքբերման գործընթացը քաղաքացիների ու տնտեսվարողների համար ավելի կանխատեսելի դարձնելու նպատակ ունի, քանի որ էլեկտրական մեքենաների ներկրման համար երկու տարվա տնտեսական հորիզոն ունենալու դեպքում ավելի մեծ կլինի էլեկտրական մեքենա ներկրելու կամ ձեռք բերելու որոշում կայացնելու հավանականությունը` հաշվի առնելով աշխարհում առկա լոգիստիկ շղթաներում առկա խոչընդոտները, երբ արտերկրում գնված ավտոմեքենան կարող է ՀՀ հասնել նախատեսված ժամկետից մի քանի ամիս ուշացումով` հաճախ գնորդից անկախ հանգամանքների պատճառով: Ինչպես նաև ԱԱՀ երկու տարվա արտոնության դեպքում ներդրումները այս ոլորտում ավելի մեծ կլինեն թե' էլեկտրական ավտոմեքենաների ներկրման և առքուվաճառքի, թե' լիցքավորման և վերանորոգման ենթակառուցվածքների ձևավորման մասով:

ԱԱՀ երկու տարվա արտոնություն սահմանելը կարևոր է նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկրին տրամադրվելիք էլեկտրական մեքենաները ներկրման մաքսատուրքից ազատելու նոր քվոտայի ժամկետի հետ նույնատիպ դարձնելու նպատակահարմարության տեսանկյունից: ԵԱՏՄ շրջանակներում այժմ տեղի ունեցող քննարկումներում դիտարկվում է ներկրման մաքսատուրքից ազատման քվոտայի սահմանումը 2024 և 2025 թվականների համար, հետևաբար առաջարկվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը նույնպես տրամադրել 2024 և 2025 թվականանների համար: