ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-656-28.08.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:  

                                 
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝             
1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք լրամշակել մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման սահմանումը՝  լրացնելով  գնահատումը իրականացնող  մարմնի և հասցեատեր սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները, ինչը կնպաստի նրան  որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ: 

Ըստ այդմ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «իրավաբանական և» բառերից հետո լրացնել «և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող» բառերը, իսկ «արժեքային գնահատում» բառերից հետո լրացնել «որն իրականացվում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից» բառերը:   
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նույն դրույթին՝ առաջարկում ենք միավորել 1-ին և 2-րդ կետերը:

Ըստ այդմ՝ Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել 2-րդ մասը, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում  «կետից հետո» բառերը փոխարինել «կետում  «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և» բառերով: 

       
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝   
1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահանջին, որի համաձայն. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:          
Ըստ այդմ՝ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
«1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.2-րդ հոդվածի`»:

      

Հարգանքով՝          /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ