ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի (Կ-651-21.08.2023-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝» բառից հետո օրենք բառը դարձնել մեծատառ՝ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում կիրառված «օրենք» բառից տարբերակելու նպատակով:
2. Նախագծի 4-րդ հոդվածում նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ հոդվածի վերնագիրը գրել փոքրատառերով և թավ՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրին:
3. Նախագծի 5-րդ հոդվածում «ենթաօրենսդրական» բառից հետո ավելացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

 

      Հարգանքով՝                                            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ