ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-650-21.08.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                    

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի («Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:») պահպանման նպատակով առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի» բառերը փոխարինել «2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով:
    2. Հաշվի առնելով այն, որ նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ են մեծ ծավալով ծրագրային աշխատանքներ, որոնք կարող ենք շատ ժամանակ պահանջել, առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածում  «դեպքերը և կարգը» բառերը փոխարինել «դեպքերը, կարգը և ժամկետները» բառերով՝ հնարավորություն տալով ՀՀ կառավարությանը սահմանել ժամկետներ՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով դուրսգրումը կարգավորելու համար։      
    3. Տեխնիկական վրիպակի շտկման նպատակով՝ առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» պարբերությունում «ա» ենթակետում» բառերը փոխարինել «բ» ենթակետում» բառերով։ 
    4. Հաշվի առնելով այն, որ նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն արդեն անցել է, առաջարկվում է նույն մասում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։

 

Հարգանքով՝               ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ