ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Զբոսաշրջության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-647-10.08.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                
Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են մի շարք բովանդակային և տեխնիկական փոփոխություններ, մասնավորապես՝  
1.  խմբագրվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը,     
2.  նախագծի 3-րդ հոդվածից հանվել է «սփյուռքահայ զբոսաշրջիկ» հասկացությունը,

3.հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծում բազմիցս կիրառվում է «զբոսաշրջային գործունեություն» հասկացությունը՝ նախագծի 3-րդ հոդվածով սահմանվել է այդ հասկացությունը:
4. Հստակեցվել են Կառավարության, պետական լիազոր մարմնի և Զբոսաշրջության կոմիտեի որոշ լիազորություններ։  
5. Հաշվի առնելով նաև դիտարկումները, կապված օրենքի մակարդակում սահմանման ենթակա կարգավորումների՝  կառավարությանը վերապահված դրույթների հետ, նախագծով սահմանվել են զբոսաշրջության բնագավառում որակավորմանը վերաբերող կարգավորումները, զբոսաշրջային գործունեության սուբյետների կողմից ներկայացվող երաշխիքի վերաբերյալ դրույթները, հյուրանոցային տնտեսության օբյեկտների նվազագույն չափանիշները։          
6. Հստակեցվել են որակավորման ենթակա ծառայությունների և օբյեկտների վերաբերյալ դրույթները։
7. Նախագիծը լրացվել է առանձին հոդվածներով, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում որոշակի պահանջներին ու արգելքներին, ստացվող բողոքներին ընթացք տալուն վերաբերող դրույթները ։ 
8. Հստակեցվել են զբոսաշրջային փաթեթի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հետ կապված դրույթները։      
9. Նախագծերի փաթեթից հանվել են «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարումների արդյունքում որոշվել է վերահսկողական գործառույթները վերապահել ՀՀ ներքին գործերի նախարարությանը (մասնավորապես՝ պարեկային ծառայությանը) և ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Նշվածի հիման վրա խմբագրվել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսնսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսնսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը խմբագրվել է նաև՝ հաշվի առնելով առաջարկությունների և դիտողությունների հիման վրա Զբոսաշրջության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։       
11. Կատարվել են մի շարք տեխնիկական վրիպակների կամ անհամապատասխանությունների շտկման աշխատանքներ՝ դրանք համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: