Օրենքի նախագծում 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ փոփոխության այս առաջարկությունս,

"Առաջարկում եմ Զբոսաշրջության մասին օրենքի (Կ-647-10.08.2023-ՏՀ-011/0) նախագծում կատարել հետևյալ փոփոխությունը․

- Նախագծի 3-րդ հոդվածից (Օրենքի հիմնական հասկացությունները) հանել 4-րդ կետը՝ "սփյուռքահայ զբոսաշրջիկի" սահմանումը, քանի որ․

1) Կարգավորման առումով Օրենքը որևէ տարբերակում չի դնում զբոսաշրջիկի և սփյուռքահայ զբոսաշրջիկի միջև։ Այդ հասկացության ներառումը որևէ հավելյալ արժեք չի ստեղծում․

2) Սփյուռքահայի առաջարկված սահմանումը խիստ վիճելի է, առաջնորդվում է "հողի սկզբուքով" այն ոչ թե "արյան սկզբունքով"։ Հիշեցնեմ, որ Քաղաքացիության մասին օրենքով "ծագումով հայը, այսինքն` ունի հայ նախնիներ", կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այսինքն՝ գործում է հենց "արյան սկզբունքը"։ Ըստ այդմ, սփյուռքահայի "սահմանման" հիմքում պետք է գործի հենց այդ սկզբունքը։"