ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված  «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-625-28.06.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք տարընկալումից խուսափելու համար օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետում «2-րդ մասը» բառերից հետո լրացնել ««ծնողը» բառից հետո լրացնել «, բացառությամբ խնամակալի,» բառերով և մասը» բառերով։

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 28.4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք 3-րդ կետի համարակալումը շտկել՝ այն համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածում նոր լրացվող 1.3-րդ մասը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք նախատեսել անցումային դրույթ, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը: Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»

 

Հարգանքով՝            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ