ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Կ-612-06.06.2023-ՏՏԳՇ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:                                      

Ամփոփաթերթ և նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո  նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

 Հարգանքով՝    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ