ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Ազգային ժողովի 2023 թվականի սեպտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները:

       
1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

1) ամբողջ տեքստում «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային» բառերը,  
2) 1-ին հոդվածով խմբագրվող 5-րդ գլխի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «քաղաքացին» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը,    
3) 2-րդ հոդվածում` «ընդունվում է» բառերը փոխարինել «ընդունվում են» բառերով, իսկ «երեքամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով:         
2. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ի հոդվածում՝      
1) «հաստատություններին» բառը փոխարինել «հաստատությունների» բառով,
2) լրացվող նախադասությունները միացնել՝ գրելով հաջորդաբար: Այլապես, լրացվող նախադասությունները նման են պարբերությունների և այս տեսքով ընդունվելու դեպքում իրավական ակտի ինկորպորացիայի ժամանակ կառաջանան խնդիրներ:

 

          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ