ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

     Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-603-29.05.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                 
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝         
1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում կատարվող փոփոխության արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «փոխհատուցման գումար՝ աջակցող միջոցի տրամադրման կամ վերանորոգման համար պետության կողմից կազմակերպությանը հատկացվող ֆինանսական փոխհատուցման չափը»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ այսուհետ կազմակերպությունները իրականացնելու են ոչ միայն աջակցող միջոցի տրամադրում, այլեւ՝ դրանց վերանորոգում: Այդ դեպքում անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, որով սահմանված է, որ «կազմակերպություն» հասկացությունն իրենից ներկայացնում է Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված «լիազոր մարմնի հետ սահմանված կարգով աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր կնքած կազմակերպություն»:

Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«3) 1-ին մասի 16-րդ կետում «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերը.»:

Վերոգրյալ դիտարկումը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել նաև Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետում նշված պայմանագրերի հետ կապված:

Ըստ այդմ նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«3) 5.1-ին կետում «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերը։»

  1. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր նախադասության մեջ նշված «կառավարությունը» բառն առաջարկում ենք շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները.
  2. Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասում նշված «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «Օրենք» բառը շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված է, որ «Օրենք» բառը կիրառվում է որպես այլ օրենքի կրճատ տարբերակ:
  3. Հաշվի առնելով այն, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով արդեն իսկ սահմանված է, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք (հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր), ուստի առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը, որով սահմանվում է, որ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս զեղչով դեղեր ստանալու իրավունք:

Ըստ այդմ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերը,
  • 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:»
  1. Նախագծի 13-րդ հոդվածով սահմանվում է միայն դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ, մինչդեռ «Նորմատիվ իրավակն ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից»:


«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
       Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, առաջարկում ենք նախագծի 6-րդ և 7-րդ հոդվածները միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 6.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
  2. Սույն օրենքից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:»

         

          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ