ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ  

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-588-17.05.2023-ԱՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.          
1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք շտկել վրիպակը՝ «ՕՐԵՆՈՒՄ» բառը փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով:       
 2. Նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-01-Ն» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-1-Ն» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ճիշտ հերթական համարը:         
3. Նախագծով սահմանվում է, որ պաշտոնական պատվիրակությունների սրահից  օգտվելու իրավունք ունեն սահմանափակ թվով պաշտոնատար անձինք, որոնց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Տարընկալումից խուսափելու և հստակեցնելու նպատակով առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող գործող օրենքի 7.9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում  հստակ սահմանել, թե ովքեր իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից: Հաշվի առնելով վերոգրյալը 1-ին հոդվածի 5-րդ մասը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ՝     
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:»։»      
4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:

Հարգանքով՝            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ