ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-576-02.05.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք հետևյալը.

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետում եվրոպական համաձայնագրի վերնագիրն նշել չակերտների մեջ,
  2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «տրված» բառը փոխարինել «վարորդներին և անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի» բառերով, իսկ 11-րդ ենթակետում «համապատասխան ծրագրերով բառերից հետո լրացնել «վարորդների և անվտանգության մասնագետների» բառերը՝ հստակեցնելով համապատասխան սահմանումները,
  3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում, 12-րդ կետում լրացնել «շրջակա միջավայրի» բառերից առաջ լրացնել «մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի և» բառերը,
  4. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով լրացվող 7-րդ կետում «սահմանում է» բառը փոխարինել «հաստատում է» բառով:
  5. Նախագծի 4-րդ հոդվածը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենքի 9-րդ հոդվածում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ուղեկցում կարող է իրականացնել միայն հատուկ վտանգավոր բեռների փոխադրման դեպքում: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 9-րդ հոդվածն ունի անցումային դրույթ. մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-463-Ն օրենքի ուժով ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից Օրենքի 9-րդ հոդվածն ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվելու եւ լրացվելու է նոր 8.2-րդ հոդված որով ներքին գործերի նախարարությանը կրկին վերապահվելու է ոչ թե հատուկ վտանգավոր բեռների այլ ցանկացած վտանգավոր բեռի ուղեկցումը: Պայմանավորված նշված առաջարկով՝ առաջարկում ենք հոդվածների համարները համարակալել ըստ հաջորդականության:
  6. Նախագծի 5-րդ հոդվածում (լրամշակված նախագծի 4-րդ հոդված)«13-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «13-րդ հովածի 2-րդ մասի» բառերով,
  7. Նախագծի 5-րդ հոդվածում (լրամշակված նախագծի 4-րդ հոդված) «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով» բառերից հետո լրացնել «համապատասխան հոլովաձևերով» բառերը,
  8. Նախագիծը լրացնել նոր 5-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս․ «3․ Փոխադրողը պարտավոր է ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումն ուղեկցող անձնակազմի միջոցով:»։ Օրենքում  անհրաժեշտ է հստակ նշել, որ արգելվում է առանց  ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը կամ սահմանել փոխադրողի համար պարտականություն՝ հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը միայն ուղեկցող անձնակազմի միջոցով իրականացնելու վերաբերյալ:
  9. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «և ունենան վերապատրաստմանը» համապատասխան» բառերը փոխարինել «հանձնեն որակավորման քննություն և դրա արդյունքի հիման վրա ստանան» բառերով,
  10. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 5-րդ մասում «փոխադրող կազմակերպությունը» բառերը փոխարինել «փոխադրողը» բառով, նույն մասում «և ունենա» բառերը փոխարինել «հանձնի որակավորման քննություն և դրա դրական արդյունքների հիման վրա ստանա» բառերով,
  11. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերը,
  12. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով,
  13. Նախագծի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «3.Վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում ապահովել անվտանգության մասնագետների առկայությունը և վերապատրաստումը, վարորդների մասնագիտական վերապատրաստումը:»,
  14. Նախագծում հոդվածների մասերի համարակալումն անհրաժեշտ է շտկել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում ենք հետևյալը՝

Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության տարածքում առանց» բառերից հետո լրացնել  ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով» բառերով:

Անհրաժեշտ է հստակեցնել «օրենսդրությամբ սահմանված» ձևակերպումը՝ նկատի ունենալով իրավական որոշակիության սկզբունքի պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությունը լայն հասկացություն է:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում՝ առաջարկում ենք հետևյալը՝

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 62-րդ կետում «փոխադրելու» բառը փախարինել «փոխադրող» բառով:

 «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում ենք հետևյալը:

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 8-րդ կետում «գործունեության կազմակերպում» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնելու համար» բառերով:

 Հարգանքով՝                        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ