ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-572-27.04.2023-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապե-տության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփա-թերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքներ՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք՝

  1. Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին հոդվածով.»  ձևակերպումը փոխարինել «լրացնել նոր 24.1-ին հոդվածով» ձեւակերպմամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
  2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 24․1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում զննություն բառը փոխարինել ստուգում բառով։
  3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 24.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում և 2-րդ մասում «իրավախախտումների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:
  4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 24.1-ին հոդվածի 2-րդ մասում Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում բառերը փոխարինել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը:

 «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք՝

  1. Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» ձևակերպումը փոխարինել «4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում» ձևակերպմամբ:

 

Հարգանքով՝                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ