ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ կետի, Ձեզ ենք ներկայացնում «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի (Կ-558-10.04.2023-ԱՍ-011/0) փաթեթի՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկը, լրամշակված նախագիծը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.          
          1. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը առաջարկվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ՝  
          4) «գրավոր դիմելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում կամավորին տրամադրել կատարված կամավոր աշխատանքի մասին տեղեկանք կամ երաշխավորագիր, որի տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,»       
          2. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի 20-րդ հոդվածը շարադրել հետևայլ բովանդակությամբ՝         
          «Հոդված 20. Եզրափակիչ մաս
          1.        Սույն օրենքն (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի) ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:       
          2.       Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։»     
          3. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի 21-րդ հոդվածը շարադրել հետևայլ բովանդակությամբ՝         
          «Հոդված 21. Անցումային դրույթներ 
          1.        Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերում նախատեսված առավել բարենպաստ կարգավորումների։         
          2.       Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կամավորների հետ կնքված կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի համապատասխանեցումը սույն օրենքի պահանջներին Կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:  
          3.       Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում:»         
         

Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ