ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-530-10.03.2023,05.04.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.         
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «աշխատանքային օրը» բառերի փոխարեն լրացնել «օրվանից» բառը։  
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ չկան։        
         

         

          Հարգանքով՝                                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ