ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

                                                             
          Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ կետի, Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-536-23.03.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.        
          I. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-դ կետով լրացվող  2.1-ին մասի՝ 
          1. «մինչեւ 30 օրացուցային օր ժամկետով» բառերը հանել,
          2. «վարժական հավաքների ներգրավելիս» բառերից հետո լրացնել «պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող» բառերը,        
          3. «գործատուի կողմից» բառերից հետո՝ «առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարվել» բառերը,         
          4 «շարունակում է վճարվել» բառերը հանել,  
          5. «վարժական հավաքներին մասնակցելու» բառերից առաջ լրացնել «այդ ընթացքում» բառերը,      
          6. «ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում» բառերը փոխարինել «ժամանակահատվածի համար» բառերով,    
          7. լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.   
          «Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ հանդիսացող գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը։»։
          II. 2-րդ հոդվածի 1-ին մասում` «հրապարակման օրվան» բառերը փոխարինել «հրապարակմանը» բառով, «տասներորդ օրը» բառերը փոխարինել «օրվանից» բառով։
         

Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ