ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-535-23.03.2023-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1․ Նախագծի 3-րդ հոդվածում, որպես ատեստավորման նպատակ, առաջարկում ենք նախատեսել նաև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ դրույթ, ինչպես նաև ատեստավորումը փրկարարական ծառայողների համար սահմանել որպես պարտադիր պահանջ: Մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 6-րդ 7-րդ մասում ատեստավորման համար դիմում է բառերը փոխարինել ատեստավորմանը պարտավոր է մասնակցել բառերով, 8-րդ 9-րդ մասում ծառայողներն ատեստավորվում են բառերը՝ ծառայողները պարտավոր են ատեստավորվել բառերով,  9-րդ 10-րդ մասում կարող են դիմել բառերը՝ պարտավոր են դիմել բառերով, 13-րդ 14-րդ մասում համար դիմելու բառերը հանել, իսկ ատեստավորման համար կրկին դիմելու բառերը փոխարինել ատեստավորմանը կրկին մասնակցելու բառերով:
Միաժամանակ, առաջարկում ենք խմբագրվել են ատեստավորման արդյունքում կայացվող եզրակացությունների անվանումները: Մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 12-րդ 13-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում ենթակա է բառերից առաջ առաջարկում ենք լրացել համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և բառերը, իսկ 3-րդ և 4-րդ կետերում ենթակա է բառերից առաջ՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և բառերը։      
2․ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք հստակեցնել, թե ատեստավորման պահանջը որ ծառայողների վրա չի տարածվում: Ըստ այդմ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք խմբագրել, մասնավորապես բացառությամբ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների ձևակերպումը նախատեսել նախադասության վերջում՝ նպատակով բառից հետո, քանի որ նախատեսվող բացառությունը վերաբերվում է Փրկարար ծառայության բոլոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողներին, այլ ոչ թե միայն Փրկարար ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին:       
3․ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք խմբագրել և շարադրել երկու առանձին մասերով 3-րդ և 4-րդ մասեր՝ հաշվի առնելով դրույթում առկա տարբեր իրավակարգավորումները: Արդյունքում առաջարկում ենք փոփոխել նաև նախագծի 3-րդ հոդվածի համարակալումը, ինչպես նաև Նախագծի ողջ տեքստում կիրառվող հղումները: Նշված փոփոխությամբ պայմանավորված առաջարկում ենք խմբագրել նաև Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որով լրացում է կատարվում Օրենքի 61-րդ հոդվածում, մասնավորապես, որպես ազատման հիմք նախատեսվում է նաև փրկարարական ծառայողների կողմից ատեստավորում չանցնելը:       
4․ Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 3-րդ 4-րդ մասում հստակեցնել ատեստավորված փրկարարական ծառայողների համար Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, փրկարարական ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 3-րդ 4-րդ մասում ատեստավորման ենթակա չեն, բառերից հետո առաջարկում ենք լրացնել իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բառերը:   
5․ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 6-րդ 7-րդ մասում կարող է ատեստավորում անցնել բառերը կարող են ունենալ հայեցողական նշանակություն, ուստի առաջարկում ենք խմբագրել նշված դրույթը՝ իրավական որոշակիությունն ապահովելու և տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար: Մասնավորապես՝ համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան բառերն առաջարկում ենք փոխարինել առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց բառերով։    
6․ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 8-րդ 9-րդ մասում ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է բառերն առաջարկում ենք խմբագրել՝ տարընկալումներից խուսափելու համար: Ըստ այդմ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 8-րդ 9-րդ մասի ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է բառերն առաջարկում ենք  փոխարինել ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել բառերով:   
7․ Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 34.1-ին հոդվածի 12-րդ 13-րդ մասում Ատեստավորման բառն առաջարկում ենք փոխարինել Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման բառերով:    
8․ Առաջարկում ենք խմբագրել նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 4-րդ կետը՝ անհարկի կրկնություններից խուսափելու համար: Մասնավորապես՝ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվող կարգավորումներով արդեն իսկ սահմանվում է Փրկարար ծառայությունից ազատելու հիմքերը:  
                  
Առաջարկում ենք օրենքների նախագծերի փաթեթը լրացնել նոր՝ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով՝ արդեն իսկ ընդունված օրենքների դրույթների հետ հակասությունը, ինչպես նաև ուժի մեջ մտնելու հետ կապված ժամանակային խզումը բացառելու նպատակով:
 Հաշվի առնելով վերոգրյալը նախագիծը ներկայացվում է հետևյալ բովանդակությամբ՝      


          ՆԱԽԱԳԻԾ         
          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ    
                  
          ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-41-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     
                  

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) բառերից հետո լրացնել , ոստիկանության ծառայողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), փրկարարական ծառայողների բառերը։

  
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1 մասում (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) բառերից հետո լրացնել , ոստիկանության ծառայողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), փրկարարական ծառայողների բառերը։ 

 
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասում (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) բառերից հետո լրացնել , ոստիկանության ծառայողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), փրկարարական ծառայողների բառերը:

 
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  
                  
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան։ 
                  
                  

         

          Հարգանքով՝                                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ