ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-534-20.03.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                                     
          1. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով կատարվող լրացումների 1-ից ավելի լինելը:  
          2. Նախագծի 1-ին հոդվածում  «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք փոխարինել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով: Իսկ նախագծի 2-6-րդ հոդվածներում «Օրենսգրքի» բառը փոխարինել «Օրենքի» բառով:
          3. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «10-րդ կետում» բառերից հետո լրացնել «, 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում» բառերը, իսկ «բառից հետո» բառերից հետո` «, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նշանակվելուն» բառից հետո» բառերը` ցուցաբերելով  միասնական մոտեցում Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում ևս, օրինակ, դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձին նշված ցուցակից հանելու համար հիմք նախատեսել ոչ միայն դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայությունը, այլև նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայությունը:      
          4. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝   
              «Հոդված 4. Օրենքի 113-րդ հոդվածում.    
          1)        1-ին մասի 8-րդ կետում, 2-րդ մասի 9-րդ կետում «նշանակմանը» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերը:   
          2)       4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.     
          «Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպվում է դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը` սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Եթե անձը հրաժարվում է անցնել բժշկական զննություն կամ զննության արդյունքով հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:»:  
          Փոփոխության նպատակն է դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու հիմքերը դարձնել միատեսակ նաև պաշտոնավարող դատավորների համար` հաշվի առնելով, որ նշված հիվանդությունը կամ վիճակը կիրառելի է լինելու բոլորի համար:      
          5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի գործող 159-րդ հոդվածում հղումները չեն համապատասխանում հոդվածի կառուցվածքին, և առկա է անհամապատասխանություն` Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին դիմելու դեպքերի մասով, ինչպես նաև այն, որ վկայակոչված հոդվածում բացակայում է դատարանի նախագահի բժշկական զննությունը կազմակերպելու ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ` առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.     
          «2) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.     
          «3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:       
          4. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի բժշկական զննությունը (դատարանի նախագահի դեպքում` սեփական կամ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:», իսկ 3-րդ մասը հանել:

         
Հարգանքով՝                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ