ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-533-17.03.2023-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                        
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝
1․ Նախագծի 4-րդ հոդվածում շարադրվող ողջ 15-րդ հոդվածում, որպես ատեստավորման նպատակ, առաջարկում ենք նախատեսել նաև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ դրույթ, ինչպես նաև ատեստավորումը ոստիկանության ծառայողների համար սահմանել որպես պարտադիր պահանջ։ Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածով շարադրվող 15-րդ հոդվածի 3-րդ 4-րդ, մասում կարող է մասնակցել բառերը առաջարկում ենք փոխարինել պարտավոր է մասնակցել բառերով, 6-րդ 7-րդ մասում ատեստավորման համար դիմում է բառերը՝ ատեստավորմանը պարտավոր է մասնակցել բառերով, իսկ 9-րդ 10-րդ մասում դիմում են բառերը՝ պարտավոր են դիմել բառերով:      
 Միաժամանակ, առաջարկում ենք խմբագրել ատեստավորման արդյունքում կայացվող եզրակացությունների անվանումները: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածով շարադրվող 15-րդ հոդվածի 12-րդ 13-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում ենթակա է բառերից առաջ առաջարկում ենք լրացնել համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և բառերը, իսկ 3-րդ և 4-րդ կետերում ենթակա է բառերից առաջ՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և բառերը։                                   
2․ Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 3-րդ մասում, 14-րդ 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, 18-րդ 19-րդ հոդվածում հավասարազոր բառից հետո առաջարկում ենք լրացնել այլ պաշտոնի բառերը՝ իրավական որոշակիությունը ապահովելու և տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար:            
3․ Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք խմբագրել և շարադրել երկու առանձին մասերով 3-րդ և 4-րդ մասեր՝ հաշվի առնելով դրույթում առկա տարբեր իրավակարգավորումները: Արդյունքում առաջարկում ենք փոփոխել նաև նախագծի 4-րդ հոդվածի համարակալումը, ինչպես նաև Նախագծի ողջ տեքստում կիրառվող հղումները: Նշված փոփոխությամբ պայմանավորված առաջարկում ենք խմբագրել նաև Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, որով լրացում է կատարվում Օրենքի 45-րդ հոդվածում, մասնավորապես, որպես ազատման հիմք նախատեսվում է նաև ոստիկանության ծառայողների կողմից ատեստավորում չանցնելը:                 
4, Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 3-րդ 4-րդ մասում հստակեցնել ատեստավորված ոստիկանության ծառայողների համար ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման, ինչպես նաև ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 3-րդ 4-րդ մասում ատեստավորման ենթակա չեն, բառերից հետո առաջարկում ենք լրացնել իսկ ատեստավորված ոստիկանության ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բառերը:   
5․ Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 6-րդ 7-րդ մասի կարող է ատեստավորում անցնել բառերը կարող են ունենալ հայեցողական նշանակություն, ուստի առաջարկում ենք խմբագրել նշված դրույթը՝ իրավական որոշակիությունը ապահովելու և տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար: Մասնավորապես, կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան բառերը փոխարինվել են ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց բառերով։  
6․ Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 8-րդ 9-րդ մասի ատեստավորման համար դիմելու իրավունքը ոստիկանության ծառայողի մոտ ծագում է բառերն առաջարկում ենք խմբագրել՝ տարընկալումներից խուսափելու համար: Ըստ այդմ, Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 8-րդ 9-րդ մասի ատեստավորման համար դիմելու իրավունքը ոստիկանության ծառայողի մոտ ծագում է բառերը առաջարկում ենք փոխարինել ոստիկանության ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել բառերով:    
7․ Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 18-րդ 19-րդ մասից, որպես հավելավճարի վճարման դադարման հիմք, հանել 2-րդ կետը, քանի որ նշված հիմքը հանդիսանում է ոստիկանությունում ծառայություից ազատելու հիմք:   
8․ Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող 15-րդ հոդվածի 20-րդ 21-րդ մասից հանել և պայմանները բառերը՝ հաշվի առնելով, որ կարգն իր մեջ ներառում է նաև պայմաններ:
9․ Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող 4-րդ կետը խմբագրել՝ անհարկի կրկնություններից խուսափելու համար: Մասնավորապես՝ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվող կարգավորումներով արդեն իսկ սահմանվում է Ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերը: Միաժամանակ, Նախագծի 7-րդ հոդվածով լրացվող 4-րդ կետում հանվել է Հոդվածը բառը, իսկ մասով բառը փոխարինվել է մաս բառով:   
10․ Նախագծի 9-րդ հոդվածի վերնագրում Անցումային դրույթներ բառերն առաջարկում ենք փոխարինել Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ բառերով:      
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝   
1․ Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել և փոփոխություն բառերը, քանի որ Նախագծով կատարվում են միայն լրացումներ:      
2․ Առաջարկում ենք նախագծի ողջ տեքստում նախատեսել բացառություն բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում ինչպես նաև ոստիկանության ծառայողների բառերից հետո առաջարկում ենք լրացնել (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) բառերը: Նախագծի 3-րդ հոդվածի մասի 1-ին նախադասությունում բառերն առաջարկում ենք փոխարինել մասում բառով, իսկ , ինչպես նաև ոստիկանության ծառայողներին բառերից հետո առաջարկում ենք լրացնել (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին) բառերը: Միաժամանակ, առաջարկում ենք հանել իսկ 2-րդ նախադասությունում զինծառայողներին բառից հետո լրացնել , ինչպես նաև ոստիկանության ծառայողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների) բառերը:     
         

         

          Հարգանքով՝                                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ