Հոդված 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «երկուսից» բառը փոխարինել «երեքից» բառով:

Հոդված 2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից» բառը փոխարինել «երեքից» բառով:

                                                   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-527-07.03.2023-ԳԿ-011/1) ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի մասով առաջարկում եմ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնում՝ Խորհրդում, ինչպես նաև Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացվածության համար շեմը սահմանել 3-ից ոչ պակաս, որը կնպաստի հանրային պաշտոններում կանանց առավել ներգրավվածությանը:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունը կհաստատի  խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:

                      ՏԵՂԵԿԱՆՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  23-րդ  հոդվածում.

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից երկուսից:»:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում.

1) հանել «սեռի ներկայացվածությամբ» բառերը,

2) «ժամկետով» բառից հետո լրացնել  «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից երկուսից:» նախադասությունը: