ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-516-20.02.2023-ԱՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Առաջարկում ենք՝           
1. Օրենքի նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը։      
2.  1-ին հոդվածից առաջարկում ենք հանել՝ «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով» բառերը:             
3. 2-րդ հոդվածի 1-ին կետից հանել «իսկ աղյուսակի վերջին տողը «կազմակերպության» բառից հետո լրացնել «եվ այլ միջազգային կառույցների» բառերով» բառերը: 
4.  2-րդ հոդվածից հետո լրացնել նոր 3-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝     
«Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով:»:     
5. 3-րդ (լրամշակված 4-րդ) հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ   
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:»: 
         

         

          Հարգանքով՝                                                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ