ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

           
 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-360-22.08.2022,11.01.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                          
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ և 2.3-րդ մասերն առաջարկում ենք նախատեսել «Ավիացիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հասկացություններում՝ որպես 8-րդ և 9-րդ կետեր՝ միաժամանակ տվյալ հոդվածի մասերում կատարելով խմբագրական փոփոխություններ:      
Մասնավորապես նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող`     
- 2.2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կարգավորումներն իմաստային առումով անընկալելի են, անհասկանալի է «այն իրավաբանական անձի վրա կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը, որը նախկինում ունեցել է օդանավ շահագործող վկայական» ձևակերպումը, ինչպես նաև «տվյալ անձի մեղքով օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված» ձևակերպումը:         Ըստ այդմ նախագծի 2.2-րդ մասի 5-րդ կետը խմբագրվել է և տեղափոխվել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս:
- 2.3-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված անձ է համարվում նաև անչափահաս զավակը: Այս առումով անչափահաս զավակի համար անհրաժեշտ է սահմանել նվազագույն տարիքային շեմ, հաշվի առնելով քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթակա լինելու տարիքը, որն իր հերթին կապված է անձի մտավոր զարգացման, ինչպես նաև իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջ չափով գիտակցելու կամ ղեկավարելու հետ, այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող է օրինակ 5 տարեկան անչափահաս զավակը ունենալ տնտեսվարողի վատ հեղինակություն:  
Հետևապես նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող 2.3-րդ մասում սահմանվել է անչափահաս զավակի համար նվազագույն տարիքային շեմ՝ 14 տարին լրացած անչափահասը: Միաժամանակ նույն մասում որպես փոխկապակցված անձ նախատեսվել է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից նշանակված խնամակալը կամ կառավարիչը՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով: 
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասը շարադրվել է առանձին հոդվածով՝ որպես լրամշակված նախագծի 2-րդ հոդված՝ համապատասխանաբար փոփոխելով Նախագծի հոդվածների համարակալումը:     
         

          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ