ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ  կատարելու մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-442-25.11.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                        
          «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝  
          1.       Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «աշխատանքային  միգրացիայի,» բառերը, «շահագործման կանոնների պահպանման ապահովման,» բառերից հետո լրացնել «միգրացիոն գործընթացների կառավարման, համակարգման և իրավիճակի մոնիթորինգի,» բառերը, լրացնել նաև տրանսպորտային միջոցների պետական գրանցման, զենքի հարդարման, հրաձգարանների գործարկման լիցենզավորման ոլորտները, ինչպես նաև հանել տեխնիկական զննության իրականացման լիցենզավորման ոլորտը:     
          2.       Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝       
          1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի, որը ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը.     
          2) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվանից.       
          3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, բացառությամբ գործունեության հիմնական այն ոլորտների, որոնք վերապահված են Արտակարգ իրավիճակների նախարարությանը և չեն առնչվում Փրկարար ծառայության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտին վերաբերող գործառույթներին, որոնք ուժի մեջ են մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը. 
          4) սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը։»:
          3.       Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում «աջակցող մասնագիտական ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորող ստորաբաժանման)» բառերը:      
          4.       Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում սահմանված աշխատանքային խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» 878-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ այդ պաշտոնները զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցրած այն անձինք, որոնք տվյալ պաշտոններին նշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ անձինք պահպանում են իրենց աշխատավարձը։ Այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչ այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք կամ այն անձինք, որոնք պաշտոնից ազատվել են ավելի վաղ ժամկետում, տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։»: 
          «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
          1.       Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածում «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» արտահայտության փոխարեն կիրառել «համապատասխան նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին)» արտահայտությունը՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նախագծի 2-րդ հոդվածը:   
          2.       Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում բացառությունը տարածել նաև 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 31-րդ, 32-րդ և 34-րդ հոդվածների վրա, իսկ 3-րդ կետից հանել 22-րդ հոդվածի մասով սահմանված բացառությունը:       
          3.       Առաջարկվում է նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող համապատասխան օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասում «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի կողմից լիազորված իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով:    
          4.       Առաջարկվում է նախագծի 11-րդ հոդվածում պարեկային ծառայության փոխարեն նշել իրավասու ստորաբաժանման մասին:    
                  
          «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝      
          1.       Առաջարկվում է նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է:» նախադասությունը հանել, իսկ 4-րդ մասի 2-րդ նախադասությունը չճանաչել ուժը կորցրած:    
          2.       Առաջարկվում է նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ կետը հանել:     
          3.       Առաջարկվում է նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 43-րդ հոդվածի  5-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          «Բացառիկ դեպքերում սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով կարող են հանվել մեկից ավելի կարգապահական տույժերը:      
          4.       Առաջարկվում է նախագծի 23-րդ հոդվածում կարգավորում նախատեսել առ այն, որ Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Ոստիկանության պետի առաջարկությամբ, և զերծ մնալ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչելուց: Բացի այդ, առաջարկվում է 47-րդ հոդվածի      3-րդ մասում «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով, իսկ 4-րդ մասում «եթե Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:         
                  
          «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
          1.       Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         
          «Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության զորքերի հրամանատարը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:»:   
          2.       Առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածով լրացվող օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.       
          «2) Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի» բառերով»:
          3.       Առաջարկվում է նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետը հանել:       
          4.       Առաջարկվում է նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 3.1-ին կետում «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:      
          5.       Առաջարկվում է նախագծի 13-րդ հոդվածում օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել ՆԳՆ կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը:    
                  
          «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
          1.       Առաջարկվում է համապատասխան օրենքի հետևյալ հոդվածներում Ոստիկանությանը վերապահված լիազորությունները վերապահել Ներքին գործերի նախարարությանը՝ 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետ, 16-րդ հոդվածի 6-րդ մաս, 18-րդ հոդվածի 1-ին մաս, 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետեր, 24-րդ հոդվածի 2-րդ մաս, 28-րդ հոդվածի 18-րդ, 19-րդ և 20-րդ մասեր, 29-րդ հոդվածի 4-րդ մաս, 33-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ և 10-րդ մասեր, 34-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր 
                  
          «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 
          1.       Առաջարկվում է նախագիծը լրացնել նոր 3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.        
          «Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:»:         
          2. Առաջարկվում է նախագծի 3-րդ (նոր 4-րդ) հոդվածով առաջարկվող օրենքի՝        
          1) 18-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով,       
          2) 19-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:    
                  
                  
                  
          «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 
          Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածը հանել:     
                  
          «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝        
          1.       Առաջարկվում է նախագիծը լրացնել նոր 1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝
          «Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         
          «ծառայողական քննություն իրականացնող անձ` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.»:    
          Ըստ այդմ, նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթը ձևակերպել որպես 2-րդ հոդված:      
          2.       Առաջարկվում է նախագծի 4-րդ (նոր 5-րդ) հոդվածով առաջարկվող օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նաև ««բ»,» բառերը:
          3.       Առաջարկվում է նախագիծը լրացնել նոր 6-13-րդ հոդվածներով՝ հետյալ բովանդակությամբ.        
          «Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:      
          Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          «2. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձանց կողմից ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան հրամանները ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցելու ընթացակարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:     
          Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
          «2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ուղարկվում են նախաքննության մարմին:»:   
          Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում «ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում» բառերը փոխարինել «Ոստիկանություն» բառով:      
          Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պահպանման» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պահպանման» բառերով։
          Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
          «1. Ծառայողական քննությունն անցկացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի վարչական շենքում կամ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրում։»:        
          Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
          «2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:»:      
          Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած։»:  
          4.       Առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         
          «Հոդված 14. Օրենքի 43.1-ին հոդվածում՝      
                   1) 1-ին մասում «քննության են առնվում ոստիկանության» բառերը փոխարինել «կարող են քննության առնվել» բառերով.     
          2) 2-7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.     
          3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          «8. Կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»։   
          5.       Առաջարկվում է նախագիծը լրացնել նոր 15-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.        
          «Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածում «ոստիկանության ստորաբաժանումում» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումում» բառերով։»:      
          6.       Առաջարկվում է նախագծի 6-րդ (նոր 16-րդ) հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից։»:  
                  
          «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
           Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «, ինչպես նաև միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին» բառերը, իսկ 6-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններում «, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերը հանել:
                  
          «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝     
          Առաջարկվում է 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.    
          «Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվանից։»:  
                  
          «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝
          Առաջարկվում է 3-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասում «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:    
                  
          «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում եվ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝    
          Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 4-րդ հոդվածի 13-րդ մասում «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:    
                  
          «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝     
          Առաջարկվում է նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում «տասը օր հետո» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի՝ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորումների և սույն օրենքի 9-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում վերապատրաստման արդյունքներով պաշտոնների նշանակման վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվանից» բառերը:  
                  
          «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝        
          1.       Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածում «Պարեկային ծառայություն» բառերը փոխարինել «պետի կողմից լիազորված իրավասու ստորաբաժանում» բառերով:      
          2.       Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «2. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարումը Օրենքում «ոստիկանության պետի կողմից լիազորված իրավասու ստորաբաժանում» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն»։»:
                  
          «Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝ 
          Առաջարկվում է նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 9.1-ին հոդվածում՝ ՆԳՆ լիազորություններում, նախատեսել նաև հետևյալը. 
          «վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ»:
                  
          «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝    
          Առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «տասը օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրը» բառերը:        
                  
          «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝    
          Առաջարկվում է լրացնել նոր 2-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.        
          «Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում և 72-րդ հոդվածի 1-ին մասում «նախարարության,» բառերից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերը, իսկ «, ոստիկանության» բառերը հանել»: Ըստ այդմ՝ առաջարկվում է խմբագրել նախագծի վերնագիրը:
                  
          «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  վերաբերյալ՝    
          Առաջարկվում է փաթեթը լրացնել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծով, որով օրենքի 16-րդ հոդվածում և 18-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը կփոխարինվեն «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:     
                  
          Նախագծերի փաթեթ    
          Առաջարկվում է փաթեթում շտկել տառասխալները, վերանայել հոդվածների, մասերի համարակալումները:      
         

         

 

 

          Հարգանքով՝                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ