ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,                                                    ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

(Պ-436-22.11.2022-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը

Առաջարկությունը

փոփոխությունը, լրացումը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է «ՀՕ-193 օրենքի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով

Ընդունվել է

 

2․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «աղյուսակի» բառով.

Ընդունվել է

 

3․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է հանել «կատարել» բառը.

Ընդունվել է

 

4․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է «1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.» բառերը

փոխարինել «1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ

բովանդակությամբ.» բառերով.

Ընդունվել է

 

5

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է 1-ին աղյուսակի 2-րդ կետի գործունեության տեսակները շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում, պահեստավորում, տեղափոխում կամ կիրառում (շահագործում)».

Ընդունվել է

 

6․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է «Լրացնել 2.1 և 2.2 կետերով.» բառերը փոխարինել «2) 2-րդ կետից հետո

լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.» բառերով.

Ընդունվել է

 

7․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է 2-րդ աղյուսակի 2.2-րդ կետի գործունեության տեսակները շարադրել հետևյալ

բովանդակությամբ՝ «Հրագործական արտադրատեսակների ներմուծում, կիրառում

(շահագործում), առևտուր (իրացում), պահեստավորում և տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց

մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության

1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորմանը և տեղափոխմանը)»:

Ընդունվել է

 

8․

ՀՀ Կառավարություն

 Նախագծի 1-ին հոդված

Առաջարկվում է 2.2-րդ կետում ամրագրել կենցաղային նշանակության 1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման և տեղափոխման համար հստակ չափաքանակներ:

Չի ընդունվել, քանի որ կարիք կա քննարկման

 

9․

ՀՀ Կառավարություն

 Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է շարադրել

հետևյալ բովանդակությամբ՝

«2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը

կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում»:

Ընդունվել է

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

«4-րդ հոդվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել «4-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝» բառերով:

Ընդունվել է

 

 

 

 

 

 

 

 

 

2․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

«Հրագործական արտադրատեսակ՝» բառերից առաջ լրացնել «ա) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով.

Ընդունվել է

 

3․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

«Հրագործական արտադրատեսակ» հասկացության սահմանման տեքստում «բաղադրության» բառը փոխարինել «բաղադրիչների» բառով:

Ընդունվել է

 

4․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

Լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «բ) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել»:

Ընդունվել է

 

5․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

«Նույն հոդվածի 17-19 պարբերությունները խմբագրել հետևյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «գ) 18-րդ և 19-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով:

Ընդունվել է

 

6․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

Առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ` («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 4 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II և III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, և որի շահագործումը կիրառման հրահանգին համապատասխան ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը. տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ՝ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV և V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր):

Ընդունվել է

 

7․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

Առաջարկվում է «21-րդ կետը» բառերն փոխարինել «2) 2-րդ մասը» բառերով։

 

Ընդունվել է

 

8․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

Առաջարկվում է լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը և կիրառումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»

Ընդունվել է

 

9․

 

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

 

 

Առաջարկվում է կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեության և կիրառման համար ամրագրել հստակ չափաքանակներ:

Չի ընդունվել, քանի որ կարիք կա քննարկման

 

10․

ՀՀ Կառավարություն

2-րդ հոդված

 

Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում» բառերով:

Ընդունվել է

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել։»

Ընդունվել է

 

2․

ՀՀ Կառավարություն

2-րդ հոդված

Անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ այն դեպքերի համար, երբ մինչև նախագիծն ուժի մեջ մտնելը ներկայացվել է ծանուցում հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնելու համար։

 

Ընդունվել է

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «(այսուհետ՝ Օրենք)» 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 18.18-րդ կետով կետով հետևյալ բովանդակությամբ. «18.18. Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների 3-րդ դասի արտադրության, ներմուծման, կիրառման (շահագործման), առևտրի (իրացման), պահեստավորման և տեղափոխման համար կենցաղային նշանակության 1-ին և 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման և տեղափոխման համար բազային տուրքի 500- ապատիկի չափով»:

Ընդունվել է

 

2․

ՀՀ Կառավարություն

2-րդ հոդված

Առաջարկվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «26. իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման) թույլտվություն տալու համար բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

Ընդունվել է

 

3․

ՀՀ Կառավարություն

3-րդ հոդված

Առաջարկվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։»

Ընդունվել է

 

4․

ՀՀ Կառավարություն

4-րդ հոդված

Առաջարկվում է նախատեսել անցումային դրույթ այն դեպքերի համար, երբ պետական տուրքի վճարումը կատարվել է մինչև նախագծի ուժի մեջ մտնելը:

Ընդունվել է

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Առաջարկվում է «հոդվածի 12.1 կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ» բառերն փոխարինել. «հոդվածում՝ 1) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերով և նոր խմբագրությամբ առաջարկվող մասը վերցնել չակերտների մեջ:

Ընդունվել է

 

2․

ՀՀ Կառավարություն

2-րդ հոդված

Առաջարկվում է «Հոդված 2. Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 12.2 մասով հետևյալ բովանդակությամբ» բառերն փոխարինել «2) լրացնել նոր 12.2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.» բառերով և առաջարկվող նոր մասում «արտադրատեսակների» բառը փոխարինել «արտադրատեսակի» բառով

Ընդունվել է

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾ

1․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

  Առաջարկվում է «խմբագրել» բառերն փոխարինել «շարադրել» բառերով։

 

Ընդունվել է

 

2․

ՀՀ Կառավարություն

1-ին և 5-րդ հոդվածներ

Առաջարկվում է նախագծի 1-ից 5-րդ հոդվածները միավորել և նախատեսել մեկ հոդվածով:

Ընդունվել է

 

3․

ՀՀ Կառավարություն

Օրենքի նախագիծ

Առաջարկվում է «վաճառել» եզրույթներն վերանայել, դրանք համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կիրառվող եզրույթներին, մասնավորապես՝ հիշյալ նախագծում կիրառվում է «առևտուր» եզրույթը:

Ընդունվել է

 

4․

ՀՀ Կառավարություն

1-ին հոդված

Նախագծի 1-ից 5-րդ հոդվածների միավորման արդյունքում նախագծի 1-ին հոդվածն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածում՝ 1) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. 10 «9. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքավորումներ կիրառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։ Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:». 2) 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «10. Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների համապատասխան լիցենզիայի պայմանները կամ պահանջները չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։ Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:». 3) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «11. Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի կիրառման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները կամ պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։ Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` 11 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:». 4) լրացնել նոր՝ 11.1-ին և 11.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ. «11.1. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ հրագործական արտադրատեսակի, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուրը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով։ Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչև երեքհազարհինգհարյուրապատիկի չափով. 11.2. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։ Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:

Ընդունվել է

 

5․

ՀՀ Կառավարություն

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

(Պ-4366-22.11.2022-ՏՀ-011/0) օրենքի նախագիծ

Հաշվի առնելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 7-րդ մասով ներկայացված առաջարկը, առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանել օրենքների նախագծերի փաթեթից:

Ընդունվել է

 

6․

ՀՀ Կառավարություն

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Պ-4367-22.11.2022-ՏՀ-011/0) օրենքի նախագիծ

Հաշվի առնելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 7-րդ մասով ներկայացված առաջարկը, առաջարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանել օրենքների նախագծերի փաթեթից:

Ընդունվել է