ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփո-խություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-433-18.11.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը:  
Առաջարկությանը կից ներկայացվում է «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» լրամշակված նախագիծը,  ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

         Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
       

1.Առաջարկվում է նախագծի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.       

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման ընդունումը նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց տվյալների էլեկտրոնային պահոցի: 

Մինչ այդ տրված նույնականացման քարտերը վավեր են, բացառությամբ Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:


      Հարգանքով՝                                        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ