ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
  

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-356-19.08.2022,14.11.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.     

1.Առաջին ընթերցմամբ ընդունված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:        

2.Առաջին ընթերցմամբ ընդունված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբա-գրությամբ շարադրվող «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է վերանայել և հստակեցնել «(գ/ֆ, վ/ֆ, հ/ս)» ձևակերպումները՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումները, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:         

 

Հարգանքով՝                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ