ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
                            
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-422-04.11.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.       
I. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝       

1. Առաջարկում ենք նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,         
2.  2-րդ հոդվածով լրացվող նոր՝ 1.1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետից հետո լրացնել նոր՝ 22-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.      
«22) Համամարդկային նշանակության հուշարձան-  Հայ ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների առավել բարձրարժեք, բացառիկ նմուշներ, որոնք ունեն պատմության, արվեստի կամ գիտության տեսանկյունից բացառիկ համընդգրկուն արժեք՝ կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային  ժառանգության ցանկում:»:»,
3. 3-րդ հոդվածի 3-րդ մասի «1-ին մասում» բառերը, ինչպես նաև 4-րդ հոդվածի     2-րդ մասի «1-ին մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը» բառերով,    
4. 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.       
«Հոդված 7.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակման օրվան հաջորդողտասներորդ օրը: 

2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող է1) կետով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 9-ամսյա ժամկետում, իսկ  4-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող է1) և է2) կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 12-ամսյա ժամկետում։»:

II. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծ՝     
1. Առաջարկում ենք նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,         
2. 2-րդ հոդվածից հետո լրացնել՝ նոր 3-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետով.         
«6) Պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը;»;»:
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:


                            
                   Հարգանքով՝                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ