ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-386-04.10.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                   

1. Առաջարկվում է հստակեցնել, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 8.1-ին կետով սահմանվող վարչական ակտի միասնական հաշիվը ևս վարվում է գանձապետարանի կողմից:

Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «մարման նպատակով» բառերից հետո լրացվել են «գանձապետարանի կողմից վարվող» բառերը:


2. Հստակեցման առումով առաջարկվում է նախագծի նշված հոդվածներից հանել Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերին կատարվող հղումները, հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված ակցիզային հարկի փոխհատուցվող բոլոր գումարներին:

Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածի 4-րդ  (լրացվող 10 կետի «դ», «ե» ենթակետեր), 5-րդ (լրացվող 10.1 կետի «գ», «դ» ենթակետեր) կետերից և 13-րդ հոդվածի  (լրամշակված նախագծի հոդված 15) 1-ին կետից հանվել են «Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով» բառերը: 

        
3. Առաջարկվում է հստակեցնել նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով, որ  հարկ վճարողի կողմից հարկի գումարները վճարվում են միասնական հաշվին` միասնական հաշվից մարվող պարտավորությունների մասով, վարչական ակտի միասնական հաշվին` այդ հաշվով մարվող պարտավորությունների մարման համար, իսկ միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից չմարվող այլ պարտավորությունների համար` համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող' պետական բյուջեի գանձապետական հաշվին:

Ըստ այդմ նախագծի 2-րդ (լրամշակված 3-րդ հոդված) հոդվածի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ.

«2) 4-րդ մասում «միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը» բառերը փոխարինել «համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը, իսկ միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին վճարման մասով` այդ հաշիվներին համապատասխան գումարների մուտքագրման օրը» բառերով,»:

4. Առաջարկվում է վարչական ակտի միասնական հաշվի սահմանմամբ համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի այն բոլոր հոդվածներում, որոնք վերաբերվում են միասնական հաշվին` նախատեսելով համանման կարգավորումներ կիրառել և միասնական հաշվի, և վարչական ակտի միասնական հաշվի համար:

Ըստ այդմ նախագիծը լրացվել է հետևյալ բովանդակությամբ`

1) նոր 2-րդ հոդվածով`

«Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի «է» ենթակետում,  51-րդ հոդվածի 7-րդ մասում, 322-րդ հոդվածի 2-րդ մասում «միասնական հաշվի» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվի» բառերը:»,

2) նոր 4-րդ հոդվածով`

«Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 108-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 109-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ, 112-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետերում «միասնական հաշվին» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերը:»,

Նշված լրացվող հոդվածների հետ կապված վերանայվել է նախագծի հոդվածների համարակալումը:  

5. Առաջարկվում է հստակեցնել տեխնիկական վրիպակը` հանելով կետում կրկնվող «մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին» բառերը:

Ըստ այդմ նախագծի 13-րդ հոդվածի (լրամշակված նախագծի հոդված 15) 1-ին կետով օրենսգրքի 95-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում «4-րդ մասին համապատասխան մուտքագրվում  է միասնական հաշվին կամ սույն հոդվածի 5-րդ մասին» բառերը փոխարինել «4-րդ կամ 5-րդ մասերին» բառերով:    


6. Առաջարկվում է նախագծի 22-րդ հոդվածում (լրամշակված նախագծի հոդված 24)` օրենսգրքի 327-րդ հոդվածի վերախմբագրվող տարբերակի 2-րդ մասում հստակեցնել հարկ վճարող բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում միասնական հաշիվներում առկա գումարների վերադարձման համար այլ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու հետ կապված դրույթը:

Ըստ այդմ նախագծի 22-րդ հոդվածում (լրամշակված նախագծի հոդված 24) «իսկ դրա բացակայության դեպքում՝ հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով» բառերը փոխարինվել են «իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին» բառերով:

7. Առաջարկվում է օրենսգրքի 401-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել խմբագրությունը:

Ըստ այդմ նախագծի 24-րդ հոդվածում   (լրամշակված նախագծի հոդված 24) «3-րդ մասը» բառերը փոխարինվել է «3-րդ մասից հանել «այն դեպքերում, երբ» բառերը և նույն մասը» բառերով:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան առաջարկվում է նախագծի 26-րդ հոդվածում (լրամշակված նախագծի հոդված 28) «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ իրավական» բառերը: Միաժամանակ, լրամշակված նախագծում նոր հոդվածների լրացմամբ պայմանավորված համապատասխանեցնել նաև օրենքի համապատասխան հոդվածներին կատարվող հղումները:

Ըստ այդմ նախագծի 26-րդ հոդվածում   (լրամշակված նախագծի հոդված 28) 9 թիվը փոխարինվել է 11, 13-ը` 15, 17-ը` 19, 22-ը` 24, 23-ը` 25, 25-ը` 27 թվերով, և նույն հոդվածում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացվել են «նորմատիվ իրավական» բառերը: 


9. Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում հստակեցնելով, որ.

1) օրենքի կիրառման իմաստով միասնական հաշիվ է համարվում նաև վարչական ակտի միասնական հաշիվը,

2) սոցիալական վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում հարկային մարմինը:

Նախագծին կից ներկայացվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
                  
         

Հարգանքով՝                                       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ