ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

                                                           
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-389-04.10.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                    
Առաջարկում ենք՝  
 1. 2-րդ հոդվածը բաժանել մասերի, լրացնել նոր 1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝         
«Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 2-րդ կետում «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 4.6-րդ մասով սահմանված դեպքերում» բառերը:»: Ըստ այդմ մասերի համարակալումը փոխվել է:    
2. 3-րդ հոդվածում՝ «հոդվածի» բառից հետո լրացնել «4.4-4.5-րդ մասերով» բառերը:
3. 4-րդ հոդվածի՝  
ա)  2-րդ մասում՝ «բառերը:» բառից հետո լրացնել «, նույն մասում «միավորի սեփա- կանատիրոջ» բառերից առաջ լրացնել «անշարժ գույք» բառերը:» բառերը,     
բ) 4-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝       
«4. 3-րդ մասի 3-րդ կետում «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն կետում «պայմանագրի (համաձայնագրի) հիման վրա» բառերից հետո «գույքի» բառը փոխարինել «անշարժ գույքի միավորի» բառերով, իսկ «դատական ակտի հիման վրա» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը:»,    
գ) 4-րդ հոդվածի 6-րդ մասով լրացվող 4.3-րդ կետում՝ «ծածկագիրը, որի» բառերից հետո լրացնել «նկատմամբ, որպես անշարժ գույքի մեկ միավոր, պետք է իրականացվի պետական գրանցում» բառերը:        
4. 4-րդ հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր 5-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ մասում «պարբերություններով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը:»:  Ըստ այդմ  հոդվածների համարակալումը փոխվել է:      
5. 5-րդ (լրամշակված 6-րդ ) հոդվածում «տեղեկատվություն:» բառից հետո լրացնել «, որի ցանկը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»: բառերը:       
6. 6-րդ (լրամշակված 7-րդ ) հոդվածը ներկայացնե նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ    
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   
2. Սույն օրենքի 1-4-րդ հոդվածներից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, իսկ 5-6-րդ հոդվածներից բխող՝ համընդհանուր ծանոթացման համար անվճար տրամադրվող տեղեկատվության ցանկը, ինչպես նաև դրանց տրամադրման ժամկետները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:    

 
                   Հարգանքով՝                                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ