ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ
ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

                                                                                                                     
             Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», Տարածական տվյալների մասին,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի (Կ-376-20.09.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                            
I. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝ 
1. 3-րդ հոդվածի մասերի համարակալումը առաջարկում ենք ուղղել՝ «12), 13), 14)» թվերը համապատասխանաբար փոխելով՝ «11), 12), 13)» թվերի:  
2. 4-րդ հոդվածում՝ «մարմինները,» բառից հետո լրացնել «պաշտոնատար անձինք,» բառերը,         
3. 5-րդ հոդվածի 6-րդ մասում՝ «արդյունքներ» բառից հետո հանել «,այդ թվում՝ նորմատիվ իրավական կամ տեխնիկական փաստաթղթեր:» բառերը:
4. 2-րդ գլխի վերնագրից, 6-րդ հոդվածի վերնագրից և 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:    
5. 6-րդ հոդվածում ավելացնել նոր 5-րդ, 7-րդ հոդվածում նոր 10-րդ , 8-րդ հոդվածում նոր 6-րդ, և 9-րդ հոդվածում նոր 5-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ՝
«իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»        
6. 10-րդ հոդվածի 3-րդ կետը ներկայացնել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝         
«3. Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:»:    
7. ա) 16-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,         
բ) 7-րդ կետը ներկայացնել հետևյալ խմբագրությամբ՝      
«7. Ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
8. 21-րդ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.  
«Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ   
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (11-րդ հոդվածի 1-ին մաս), 16-րդ հոդվածի 4-րդ մասի (մաս 5), որոնք ուժի մեջ են մտնում համապատասախանաբար 11-րդ հոդվածի 1-ին մասից և 16-րդ հոդվածի 5-րդ մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:       
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերից, ինչպես նաև 11-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 5-րդ մասից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ընդունվելուց հետո 6 ամսյա ժամկետում:      
3. Սույն օերնքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:»:    
II.  Տարածական տվյալների մասին օրենքի նախագծում՝   
1. 1-ին հոդվածի 1-ին մասում՝ «տվյալների» բառերից հետո հանել «ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման» բառերը, փոխարենը լրացնելով «մշակման» բառը:      
2. 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «պայմանագրերից» բառից հետո հանել «եւ համաձայնագրերից, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը» բառերը: 
3. 3-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 2-րդ կետում՝ «(բազային և թեմատիկ)» բառերից հետո հանել «համախումբ» բառը,         
բ) 1-ին մասի 4-րդ կետում՝ «մշակում՝» բառից հետո հանել «(ստեղծում)» բառը,
4. 2-րդ գլխի վերնագիրը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝


«Գ Լ ՈՒ Խ 2
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 
5-րդ հոդվածում՝
ա)  1-ին մասի 6-րդ կետում՝ «իրավաբանական անձանց,» բառերից  հետո լրացնել «քաղաքացիություն չունեցող անձանց,» բառերը,    
բ)  1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.      
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության լիազորությունները սպառիչ չեն և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ:»:     
6. 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:      
7. 9-րդ հոդված     
ա) 9-րդ մասում՝ «նախագծային նպատակով» բառերի փոխարեն լրացնել «շինարարական աշխատանքների նախագծման նպատակով» բառերը,      
բ) 11-րդ մասում՝ «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ֆիզիկական և» բառերը:    

10-րդ հոդված՝
ա) 6-րդ մասով լրացվող 4-րդ կետը ներկայացնել հետևյալ բովանդակությամբ՝
«4) իրավունք (գույքային իրավունքի տեսակ).»,       
բ) 8-րդ մասում՝ «բարելավվում է:» բառերից հետո ավելացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Բազային տարածական տվյալների մեջ ներառված տեղեկատվության կազմը սահմանվում են տարածական տվյալների ստանդարտներով և ստանդարտացման ուղղեցույցներով:»
9. 5-րդ գլխի վերնագիրը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝


«Գ Լ ՈՒ Խ 5
          ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՍՏԵՂԾՈՒՄ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՏԱՐԱԾՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»


17-րդ և 18-րդ հոդվածների 1-ին մասերում՝ «պետական» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերը:
11. 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունից հանել «հաշվեքննիչ պալատին,», իսկ 2-րդ նախադասությունից՝ «կառավարման» բառերը:  
12. 22-րդ հոդվածում՝      
ա) վերնագրից հանել «և պարտավորությունները» բառերը,        
բ) 1-ին մասի 5-րդ կետում՝ «որոշում է» բառերի փոխարեն լրացնել «սահմանում է» բառերը:
13. 25-րդ հոդվածում՝      
ա) 1-ին մասում՝ «Եթե» բառից առաջ գրված ավելորդ «2.» թիվը հանել, 
բ) 4-րդ մասում «օրենքի 19-րդ» բառերից հետո հանել «հոդվածի 6-րդ մասով» բառերը:     
14. 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից «պետական» բառից հետո հանել «կառավարման» բառը:         
15. 31-րդ հոդվածում՝ «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով,» բառերը:         
16. 9-րդ գլուխը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.


«ԳԼՈՒԽ 9. 
          ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ    

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերի, 10-րդ հոդվածի 7-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 4-րդ մասի, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 28-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերը, 10-րդ հոդվածի 7-րդ մասը, 12-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 10-րդ կետը, 18-րդ հոդվածը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերը, 28-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը ուժի մեջ են մտնում սույն օրենքի 5-րդ հովածի 1-ին մասի 3-8-րդ, 10-րդ կետերից, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից, 24-րդ հոդվածից, 27-րդ հոդվածի 5-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից, որոնք պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում:

Պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում գույքագրեն պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները և դրանք փոխանցեն պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմնին:»
III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ՝
1. Նախագծի վերնագրում՝ «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերի փոխարեն լրացնել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը:   
2. 1-ին հոդվածով լրացվող օրենսգրքի 95.6-րդ հոդվածով լրացվող 3-րդ մասում՝ «հավաքագրման աշխա- տանքների» բառերից հետո լրացնել «,ներառյալ օդալուսանկարահանման» բառերը:         
IV. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ 
1. Նախագծի վերնագրում՝ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառի փոխարեն լրացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը:     
2. 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

 
                   Հարգանքով՝         /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ