ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Կ-373-13.09.2022-ՊԻ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:        
Ամփոփաթերթ և նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքներ չեն ներկայացվում, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծերում փոփոխություններ չեն կատարվել:

         

Հարգանքով՝                                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ