ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-363-25.08.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                  
1. Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներում առաջարկվում է թվերի փոխարինումը կատարել՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձևը, մասնավորապես՝ փոփոխվող հոդվածների թվից հետո լրացնել «-րդ» բառերը:      
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումն առաջարկվում է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, իսկ հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածը համարակալել մասերի փոխարեն կետերով, հաշվի առնելով նաև գործող իրավակիրառ պրակտիկան (օրենսդրական իրավական ակտերի հոդվածներում փոփոխություններ իրականացրած օրենքների մասով):     
3. Նախագծի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 150.16-րդ հոդվածի տեքստից առաջ դրված չակերտն առաջարկվում է հանել: 
4. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկվում է համարակալել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: 
5. Նախագծի 3-րդ հոդվածում լրացում կատարելիս առաջարկվում է պահպանել հոդվածների համարների թվարկման հաջորդականությունը, մասնավորապես՝ լրացումը կատարել «150.15-րդ հոդվածով» բառերից հետո: 


Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ