ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-362-23.08.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                        
Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝              
1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով փոփոխությունների 1-ից ավելի լինելը: 
2. Հաշվի առնելով այլ օրենսդրական կարգավորումները նախագծի 3-րդ հոդվածում  իրականացվել են մի շարք շտկումներ և լրացումներ, որի արդյունքում հոդվածը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ.          
1. 9-րդ, 23-րդ, 23.1-ին և 26.1-ին հոդվածներում յուրաքանչյուր «լիցենզիայի և «լիցենզիան բառերից հետո լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիրի բառերով՝ համապատասխան հոլովաձևորով, իսկ «կամ դրա բառերը փոխարինել տրման, լիցենզիայի և (կամ)  յուրաքանչյուր ներդիրի բառերով.
2. 23-րդ հոդվածում «օրենքով սահմանված կարգով և չափով բառերից հետո լրացնել , եթե օրենքով այլ բան նախատեսված չէ բառերով.     
3. 23.1-ին հոդվածի 3-րդ մասը ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները բառերից հետո լրացնել , եթե օրենքով այլ բան նախատեսված չէ բառերով::     
3. Առաջարկում ենք Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ խմբագրել՝ հետևյալ բովանդակությամբ.  
«2. 7-րդ մասից հետո լրացնել նոր 8-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ՝         
8.  Սույն օրենքով նախատեսված  լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան լիցենզիան և ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ):՝ հաշվի առնելով կարգավորման նորույթը:  
4. Նախագծի 6-րդ, 7-րդ, 9-րդ և 12-րդ  հոդվածներում առաջարկում ենք սահմանել օրենքը ուժի մեջ է մտնում վեց ամսի փոխարեն տասներկու ամիս իսկ գործող լիցենզիաների դադարումը օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ինը ամիս հետո՝ հաշվի առնելով հասցեատիրոջ վարքագծի համապատասխանեցման ավելի ողջամիտ ժամկետ սահմանելը:
5. Նախագծի 8-րդ հոդվածը առաջարկում ենք լրացնել նոր  2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ՝     
2. որակավորման hանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը:՝ հաշվի առնելով, որ լիազորող նորմերը ևս սահմանված են Լիցենզավորման մասին օրենքով:     
6. Նախագծի 10-րդ հոդվածում օրենքի և գործընթացը բառերը փոխարինել օրենքն և գործընթացն բառերով, իսկ 8-րդ  թիվը 9-րդ  թվով՝ հաշվի առնելով 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումը:      
7. Նախագծի 12-րդ և 13-րդ հոդվածում կարգով և որոշմամբ հաստատված կարգով բառերը փոխարինել իրավակարգավորումներով բառերով՝ նկատի ունենալով Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված որոշումները ձևաթղթերը և այլն, իսկ օրենքի բառը փոխարինել օրենքն բառով:        
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝    
1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով՝ հաշվի առնելով փոփոխությունների և լրացումներ 1-ից ավելի լինելը:     
2. Նախագծի 1-ին հոդվածում «5-րդ» բառից հետո հանել «,» կետադրական նշանն՝ նկատի ունենալով շարունակությունը:      
3. Նախագծի 3-րդ հոդվածում համապատասխան հոլովաձևերով բառերը տեղափողել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր բառերով բառերից հետո՝ հաշվի առնելով ազդեցությունը: 
4. Նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածներում առաջարկում ենք սահմանել օրենքն ուժի մեջ է մտնում վեց ամսի փոխարեն տասներկու ամիս՝ հաշվի առնելով հասցեատիրոջ վարքագծի համապատասխանեցման ավելի ողջամիտ ժամկետ սահմանելը: Նախագծի 5-րդ հոդվածում օրենքի բառերն առաջարկում ենք փոխարինել օրենքն բառերով:  
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ 
1. Հաշվի առնելով ռիսկայնության աստիճանների դասակարգման հզորությունների ընտրության շրջանակը, նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝   
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության գործունեության օբյեկտներն, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ աստիճանների (կատեգորիայի):»        
2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին տողում  առաջարկում ենք  կազմողներ բառը հանել՝ նկատի ունենալով տեղ գտած վրիպակը, իսկ  վերջին տողում այլն բառը փոխարինել պատասխանատու մասնագետներ բառերով՝ հաշվի առնելով, որ վերջինիս համար Օրենքով ևս սահմանված են իրավունքներ և պարտականություններ:        
3. Հաշվի առնելով քաղաքաշինության սուբյեկտների սահմանումը, նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         

«Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի ՝

  1. 3-րդ մասի ա կետում, 5-րդ և 6-րդ մասերում «մշակողներին, «մշակողը և «մշակողի բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կազմող բառով.
  2. 4-րդ մասի ը կետում «այլ բան նախատեսված չէ բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ բառերով.
  3. 4-րդ մասի թ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  4. «թ) օրենքով սահմանված կարգով ապահովել շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված աշխատանքների նկատմամբ:.
  5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետից առաջարկում ենք հանել «դ» ենթակետը՝ հաշվի առնելով այլ օրենսդրական կարգավորումներով արդեն իսկ նման պահանջի առկայությունը:
              Նախագծում առաջարկում ենք նաև մասնագիտական եզրակացություն բառերը փոխարինել «փորձագիտական եզրակացություն բառերով, ՀՀ հապավումը՝ Հայաստանի Հանրապետություն բառերով, ստուգում է բառերը՝ կարող է ստուգել բառերով, մասնագիտական բառը՝ որակավորման բառով (բացառությամբ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հասկացությանը), ռեեստր բառը՝ գրանցամատյան բառով և Հայաստանի Հանրապետության կառավարությունը բառերը՝ Կառավարություն բառով՝ համապատասխան հոլովաձևերով՝ իսկ օրենսդրությամբ բառից առաջ լրացնել Հայաստանի Հանրապետության բառերը` հաշվի առնելով նույնական եզրույթներ օգտագործելու սկզբունքը, ինչպես նաև գործառույթները, որոնք նույնականացված են Լիցենզավորման մասին օրենքով սահմանված որակավորման հանձնաժողովի գործառույթների հետ:     
                 Նախագծի նույն հոդվածով սահմանված Օրենքում լրացվող նոր՝ 7.1-ին հոդվածի՝    
              1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «իրավունքները» բարից հետո առաջարկում ենք լրացնել «՝ աշխատանքային պայմանագրով նման պահանջի առկայության դեպքում» բառերը՝ հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված բացառությունները, այն է

1.Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը և որմնանկարները)։ 

2.Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
2) 4-րդ մասի 1 -ին կետի «դ» ենթակետից առաջարկում ենք հանել «շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտը» բառերը,  հաշվի առնելով նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով արդեն իսկ նման անվանակոչման սահմանված լինելը:  
5. 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 10-րդ  հոդվածում լրացվող՝   
1) «զ1» կետում առաջարկում ենք հանել  (այսուհետ՝ գրանցամատյան) բառերը,      
2)  «զ2»  կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 
զ2) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ըստ ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերը և մեթոդաբանությունը.՝ նկատի ունենալով նախորդ խմբագրությունները,         
3)  «զ3» կետում (այսուհետ ՇՄԶ) բառերը խմբագրել (այսուհետ նաև ՇՄԶ) ձևակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի տեքստում «ՇՄԶ» կրճատ տարբերակի հետ միաժամանակ Նախագծի այլ հոդվածներում կիրառվում է նաև «շարունակական մասնագիտական զարգացում» եզրույթը,    
4) «զ4» կետում կարճաժամկետ բառերից հետո լրացնել քաղաքաշինության բառը:      
Համանման փոփոխություններ առաջարկում ենք իրականացնել նաև 16-րդ հոդվածում՝ հաշվի առնելով Կառավարության լիազորությունների անցումային դրույթները: 
6.       Նախագծի 7-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել նոր 1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝   
 «1. 3-րդ մասի 21-րդ կետում բարձր և բարձրագույն բառերը փոխարինել IV և V բառերով.»՝ հաշվի առնելով Օրենքում «բարձր և բարձրագույն» հասկացությունների բացակայությունը: Ըստ այդմ վերանայել հոդվածի համարակալումը: Նախատեսված լրացման արդյունքում առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ մաս, որի համաձայն 3-րդ մասի 26-րդ կետի «:» նշանը կփոխարինվի «.» նշանով, իսկ նույն հոդվածի «35-րդ» ենթակետի :  կետադրական նշանը նույնպես փոխարինել . կետադրական նշանով՝ հաշվի առնելով շարունակելիությունը:  
Համանման փոփոխություններ առաջարկում ենք իրականացնել նաև 16-րդ հոդվածում՝ հաշվի առնելով Կառավարության լիազորությունների անցումային դրույթները: 
7. Օրենքում լրացվող նոր 5.1-ին գլխի՝
1) 11.1-ին՝     
 ա. հոդվածի վերնագրում «ընդհանուր» բառն առաջարկում ենք փոխարինել «հիմնական» բառով՝ նկատի ունենալով նույն հոդվածով լրացվող V.1 գլխի վերնագիրը:  
բ. 1-ին մասում Շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) բառերը փոխարինել  «ՇՄԶ» հապավումով, իսկ  2-րդ մասում՝  հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետ է համարվում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների ռեեստրում գրանցվելուց հետո միայն՝ առաջարկում ենք «(այսուհետ Հավաստագրված մասնագետ)» բառերը հանել և ռեեստրում բառի փոխարեն գրել «գրանցամատյանում (այսուհետ Հավաստագրված մասնագետ)» բառերը:      
  գ. 10-րդ կետում բազային բառը փոխարինել Քաղաքաշինության բնագավառում բազային բառերով, իսկ կրթության այլ որակավորման աստիճան բառերը ՇՄԶ հավաստագիր բառերով՝ նկատի ունենալով բազային կրթության ոլորտը և արդյունքում տրամադրվող ՇՄԶ հավաստագիրը: 
դ. 11-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  
  «11. Վերաորակավորման համար ԲՈՒՀ-ի ակադեմիական կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր վերաորակավորման մասնագիտական կրթական ծրագրի համար սահմանվում է` առնվազն 45 ակադեմիական կրեդիտ  (ԿԿՓԵՀ):»՝ նկատի ունենալով, որ բառի հապավումները անհրաժեշտ է գրել հայերեն տառադարձությամբ և այլ օրենսդրական ակտերով սահմանված վկայակոչումները:
2)  Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված են յուրաքանչյուր անձի՝ 11.5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված իրավունքները՝ որպես պատասխանատու մասնագետի իրավունքներ, Նախագծում  առաջարկում ենք հանել 5-րդ և 6-րդ կետերը և փոխել հաջորդող կետերի համարակալումը: 
3) 11.6-րդ հոդվածի 3-րդ մասի չհամարակալված պարբերությունը՝ 4-րդ մասը, անհրաժեշտ է համարակալել,   
4) 11.7-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք լրացնել  , իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում բառերը՝ հաշվի առնելով նշված դեպքի հնարավոր լինելը: 
 5)   11.8-րդ հոդվածի 1-ին մասի՝
ա. 1-ին կետում 15-օրյա ժամկետում բառերից հետո առաջարկում ենք լրացնել Կապի միջոցներով  բառերը՝ նկատի ունենալով արդեն իսկ Օրենքի 7.1-ին հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի գ ենթակետով սահմանված լինելը:   
բ. 2-րդ կետով նախատեսված ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման  դեպքերը առաջարկում ենք սահմանել առանձին ա. և բ. ենթակետերով, իսկ հավաստագրման  ենթակա  գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման կամ բառերը ամբողջությամբ հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտման դեպքերը արդեն իսկ սահմանված են 11.9-րդ հոդվածի 1-ին մասով:      
6) 11.9-րդ հոդվածի՝         
ա. 1-ին մասի 4-րդ ենթակետից հետո համարակալել նաև 5-րդ ենթակետը: 
բ. 2-րդ մասի «Օրենսդրության պահանջների խախտման պատճառով» բառերը առաջարկում ենք փոխարինել Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի առկայության դեպքում բառերով՝ հաշվի առնելով արդեն իսկ սահմանված խախտման դեպքերը:     
գ. 3-րդ մասով նախատեսվել է հավաստագրի գործողությունը կասեցնելու հիմք: Բացի այդ, նույն մասում նախատեսվել է հավաստագրի գործողության կասեցումը վերացած համարելու վերաբերյալ կարգավորում: Հաշվի առնելով, որ 11.8-րդ հոդվածի հիմքով կասեցումը արդեն իսկ կիրառվել է, առաջարկում ենք մարմինն իրավունք ունի կասեցնել հավաստագրի գործողությունը մինչև դատարանի կողմից հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման  բառերը հանել: Նույն մասում առաջարկում ենք նաև կասեցումը բառը փոխարինել դադարեցման հիմքը բառերով՝ հաշվի առնելով վարույթը դեռ ավարտված չէ:         
8. Նախագծում լրացնել նոր 9-րդ հոդված և խմբագրել շարունակվող հոդվածների համարակալումները       
 9. Օրենքի 17-րդ հոդվածի 17-րդ մասում մշակողին բառը փոխարինել «կազմող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին բառերով:՝ նկատի ունենալով օրենքով սահմանված գործունեության տեսակը:         
9. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի բոլոր կետերում օբյեկտներում գործունեություն իրականացնելու բառերը փոխարինել գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների մատուցման բառերով՝ նկատի ունենալով սահմանված գործունեության տեսակների:    
10. Օրենքում լրացվող նոր՝ 8.1-ին գլխի 26.4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում առաջարկում ենք «էթիկայի» բառը փոխարինել «Էթիկայի» բառով,        
2) 1-ին մասից հանել «անհամատեղելիության պահանջների, պատասխանատու մասնագետների նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման» բառերը,
3) 3-րդ մասում «լիցենզավորող մարմինը» բառերից հետո լրացնել (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)  կրճատ անվանումը:         
 4) 13-րդ մասի 2-րդ կետից և շարունակաբար 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերն  առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝     
 «2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական Էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում, մեկ օրյա ժամկետում՝
 ա. Լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խախտում կատարած պատասխանատու մասնագետին նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու համար,  
բ. մեկ տարվա ընթացքում կրկին պատասխանատու մասնագետի կողմից Էթիկայի կանոնների խախտում արձանագրվելու դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն պատասխանատու մասնագետին խիստ նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու համար,       
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից Էթիկայի կանոնների խախտման դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել պատասխանատու մասնագետի հավաստագիրը՝ մեկ ամիս ժամկետով ՝ հիմք ընդունելով սույն օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:       
14.      Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքում ընդունած որոշման մասին մեկ օրվա ընթացքում Կապի միջոցներով տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին:        
15.      Լիցենզավորող մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետի «ա», «բ»  ենթակետերով նախատեսված համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է իրավասու մարմիններին՝ համապատասխան պատասխանատու մասնագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով: 
16. Լիցենզավորող մարմինը սահմանած կարգով վարում է մասնագիտական էթիկայի խախտում կատարած անձանց գրանցամատյանը:»՝ հաշվի առնելով լիցենզավորող մարմնին տրված լիազորությունը:          
  11. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 27-րդ հոդվածում առաջարկում ենք բառերը փոխարինել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով բառերը փոխարինել բառերից առաջ լրացնել «վարչական կամ» բառերով՝ հաշվի առնելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված գործողությունների ոլորտները:        
 12. Նախագծի 14-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել օրենքը ուժի մեջ է մտնում վեց ամսի փոխարեն տասներկու ամիս՝ հաշվի առնելով հասցեատիրոջ վարքագծի համապատասխանեցման ավելի ողջամիտ ժամկետ սահմանելը: 
13. Նախագծի 15-րդ հոդվածի՝  
1) 1-ին և 3-րդ մասերում առաջարկում ենք խմբագրել նաև իրավական ակտերի մշակման ժամկետները վեց ամսի փոխարեն նախատեսելով տասներկու ամիս ժամկետ:    
2) 2-րդ մասի 1-ին կետի սկզբում առաջարկում ենք նաև լրացնել քաղաքաշինության բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ՝ բառերը՝ նկատի ունենալով որպես բնագավառի պետական կառավարման մարմնին տրված լիազորություն:     
3)  2-րդ մասում և 4-րդ մասում «24» թիվը փոխարինել քսանչորս բառով, իսկ Նախագծի 15-րդ հոդվածում նշված սույն օրենքի բառերը փոխարինել Օրենքի բառով:  
4) 3-րդ մասի 3-րդ կետը և 4-րդ մասի 3-րդ կետում մասնագիտական բառը ամբողջությամբ հանել՝ նկատի ունենալով Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով արդեն իսկ սահմանված է նման կարգավորում:        
«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտման համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝    
1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ հաշվի առնելով փոփոխությունների 1-ից ավելի լինելը: 
2. Նախագծում «քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, պատասխանատու մասնագետ կամ «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ և պատասխանատու մասնագետներ ձևակերպումներն առաջարկում ենք  վերանայել՝ նկատի ունենալով, որ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում պատասխանատու մասնագետը ևս համարվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտ: Այս կապակցությամբ առաջարկում ենք սուբյեկտը, պատասխանատու մասնագետը և աշխատանք իրականացնողի և (կամ) պատասխանատու մասնագետի կամ և պատասխանատու մասնագետներ բառերը ամբողջ նախագծում փոխարինել սուբյեկտն և քաղաքաշինության գործունեության սուբյեկտի բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:     
3. Նախագծի՝       
1) 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «իրենց համապատասխան հոլովաձևերով բառերը,
2) 1-ին հոդվածում «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ և պատասխանատու մասնագետներ բառերով» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «համապատասխան հոլովաձևերով բառերը՝ նկատի ունենալով, որ նախատեսված կարգավորման արդյունքում կառաջանա բովանդակային անհամապատասխանություն:   
4. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք վերնագրերում և բառերից հետո լրացնել կամ բառը՝ նկատի ունենալով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտման համար պատասխանատվության մասին» օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածների վերնագրերում «լիցենզիայի բառի բացակայությունը: 
 5. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածներում առաջարկում ենք «՝ իրենց համապատասխան հոլովաձևերով բառերը տեղափոխել վերջակետից առաջ՝ նկատի ունենալով, որ նախատեսված կարգավորման արդյունքում կառաջանա բովանդակային անհամապատասխանություն:   
6. Նախագծի 13-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել օրենքը ուժի մեջ է մտնում վեց ամսի փոխարեն տասներկու ամիս՝ հնարավորություն ընձեռելով հասցեատերերին համապատասխանեցնել իրենց վարքագիծը սահմանված պահանջներին:     
         

Հարգանքով՝           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ