ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

                                                                              
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-351-03.08.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.  

Առաջարկում ենք՝ 

1. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերի փոխարեն լրացնել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 3-րդ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։»:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածով հաստատված Հավելվածի՝  

1. 3-րդ կետից հանել «իբրև» բառը, 3-րդ, 4-րդ, 18-րդ, 77-րդ և 81-րդ կետերում առաջարկում ենք կիրառել միևնույն տերմինը՝ գրելով «Կառավարություն» բառը,      

2. Ներածության, 3-րդ, 6-րդ և 10-րդ կետերից հանել «ՀՀ» հապավումը, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,       

3. 9-րդ կետում՝ 5-րդ և 6-րդ նախադասությունները միմյանցից տարանջատելու նպատակով «ձևավորման» բառից հետո լրացնել «հարցում:» բառը, իսկ «էական» բառը գրել մեծատառով,    

4. 51-րդ կետի 3-րդ նախադասության մեջ «տոկոսը,» բառից հետո գրված «հանրակրթյունից շրջանավարտների համեմատությամբ» բառերի փոխարեն լրացնել «հանրակրթության շրջանավարտների թվի համեմատ» բառերը,

5. 78-րդ կետի «4) զ.» ենթակետում «գյուղական» բառից հետո լրացնել «դպրոցներ» բառը,         

6. 80-րդ, 81-րդ և 83-րդ կետերում առաջարկում ենք օրենքի նախագծի վերնագիրը գրել ամբողջությամբ՝ ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենք»:

7. 82-րդ կետի 15-րդ ենթակետում՝ «5-8 ԲՈՒՀ» ձևակերպումը առաջարկում ենք փոխարինել «մինչև 8 բուհ» ձևակերպմամբ, միևնույն ժամանակ 22-րդ ենթակետում «լիարժեք» բառի փոխարեն լրացնել «հնարավորինս» բառը:

8. Հավելվածի գլուխների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով»:                             
         

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ