ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-347-27.07.2022-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                                    

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝            

1. 2-րդ հոդվածի 1-ին մասը «կայունացման միջոցների ենթահաշիվ» բառերից հետո լրացնել (այսուհետ՝ «կայունացման հաշիվ») բառերը՝ եզրույթների մեկնաբանման հստակությունն ապահովելու նպատակով:                  

 2. 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 14-րդ և 15-րդ մասերը երկու կողմից ներառել չակերտներում:      

3. 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՆԱ» հապավումը փոխարինել եզրույթի ամբողջական տարբերակի հիշատակմամբ:    

4. 3-րդ հոդվածի «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությունը հանել:  

«Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝  

1. 1-ին հոդվածի 1-ին կետում «կայունացման միջոցների ենթահաշիվ» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ կայունացման հաշիվ)» բառերը: 

 2. 1-ին հոդվածի 2-րդ կետում «5.1-րդ» բառերը փոխարինել «5.1-ին» բառերով:        

3. 1-ին հոդվածի 2-րդ կետում «կայունացման միջոցների ենթահաշիվները» բառերը փոխարինել «կայունացման հաշիվը» բառով:
                  

          Հարգանքով՝                                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ