ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-333-07.07.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                          
Առաջարկում ենք՝ 
1. 1-ին հոդվածում՝  «1-ին մասի» բառերը հանել, լրացնելով՝        
«25-րդ կետում «ճանաչված սպառող» բառերից հետո լրացնել «(ենթասպառող)՝ շուկայի կանոններով սահմանված առանձնահատկություններով» բառերը, իսկ» բառերով:

2. 2-րդ հոդվածից հանել «հոդվածի 1-ին մասը» բառերը, հոդվածը լրացնելով՝ «Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով»    բառերով:

3. 3-րդ հոդվածում՝  «հոդվածի 1-ին մասը» բառերը փոխարինել «հոդվածը» բառով, միևնույն ժամանակ նախագծի 3-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «բացառիկ» բառը, իսկ «վերապահել» բառը փոխարինել «տալ» բառով:

4. 4-րդ հոդվածը լրացվել է նոր 1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) 1-ին մասում «այդ» բառից հետո լրացնել «կամ սեփական կարիքի բավարարման» բառերը․»։ Ըստ այդմ առաջարկում ենք հոդվածի մասերը համարակալել և 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

«2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ և 1.5-րդ մասեր.

«1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետևյալ գործառույթներով.

1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուր,

2) շուկայի կանոնների համաձայն գնել էլեկտրական էներգիա (հզորություն) և վաճառել էլեկտրական էներգիա էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,

3) շուկայի կանոնների համաձայն արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

4) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:»

5. 4-րդ հոդվածից հետո ավելացնել նոր 5-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 5. Օրենքի 39.1-ին հոդվածի 2-րդ մասում «ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաև հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը» կետադրական նշաններով և բառերով։»: Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:

6. 5-րդ (լրամշակված 6-րդ) հոդվածում՝ «բառերը» բառը փոխարինել «կետադրական նշանը և բառերը» բառերով:

7. ավելացնել նոր 7-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ․     
«Հոդված 7.  Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1․ Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունքը, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է որպես բացառիկ իրավունք և պարտականություն՝ սույն մասում նշված ամսաթիվը չգերացանզող ժամկետով։»:       
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:        
                  
                  
  Հարգանքով՝                                                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ