ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Կ-332-07.07.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետից հետո լրացնել նոր՝ 1-9-րդ կետեր: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին)»: Հետևաբար առաջարկում ենք Օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» կետից հետո լրացվող նոր կետերի համարակալումը շարունակել հայերեն այբուբենի փոքրատառերով՝ «ժե» թվից սկսած:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ