ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան    
                                                                                                   
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-315-27.06.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

  Առաջարկում ենք`  
          1. Նախագծի ամբողջ տեքստում պահպանել դասական թվականների գրության ճիշտ ձևը.        
                    Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածում «27.1-րդ» ձևակերպումը փոխարինել «27.1-ին» ձևակերպմամբ, նույնը վերաբերվում է նաև 2-րդ և 3-րդ հոդվածներին,       
         2. 3-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:
                             

Հարգանքով՝               ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ