ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ստանդարտացման մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-293-07.06.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

 I. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք՝     

1. «մասում» բառը փոխարինել «մասի» բառով, կետերի շարադրանքում կրկնվող «2.» թիվը ուղղել, ըստ այդմ կետերի համարակալումը փոխվել է, ինչպես նաև առաջարկում ենք պահպանել դասական թվականների գրելաձևի կանոնները, նույնը վերաբերվում է նաև նախագծի ամբողջ տեքստին:   

2. 6-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝   

«6)   17)-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18)-րդ կետ․     

«18) ստանդարտացման տեխնիկական խորհուրդ․ ստանդարտացման ոլորտի մասնագետներից կազմված և Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենի հրամանով ձևավորվող խորհուրդ:»: 

II. 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝  

«Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով» բառից հետո լրացնել «, հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը:»:   

III. 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝      

«Հոդված 6․ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1․ Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը մշակում է լիազորված պետական մարմինը:»      

IV. 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝       

«Հոդված 7․Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ազգային մարմինը,» բառերից հետո հանել «տեխնիկական» բառը»:»         

V. Առաջարկում ենք օրենքի նախագծի 7-րդ հոդվածից հետո լրացնել նոր 8-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝     

«Հոդված 8․  Օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներում «լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «լիազորված պետական մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։»:      

Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:

VI. 9-րդ՝ լրամշակված նախագծի 10-րդ հոդված.     

1. 2-րդ կետում առաջարկում ենք «մասում» բառը փոխարինել «մասի» բառով,         

2. 2-րդ կետի ենթակետերի համարակալումը ներկայացնել այբբենական կարգով,   

3. 2-րդ կետի 6-րդ՝ փոփոխված «ե.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝        

«ե․14)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․       

«14) կազմակերպում և իրականացնում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փաստաթղթային փորձաքննություն և հաշվառում․»:»    

4. 2-րդ կետի 9-րդ՝ փոփոխված «ը.» ենթակետով լրացվող 20-րդ կետը հանել, «ը.» ենթակետի տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:     

VII. 12-րդ՝ լրամշակված նախագծի 13-րդ հոդվածում «և տեխնիկական պայմանները» բառերից առաջ գրված «և» շաղկապը հանել, իսկ «տեխնիկական պայմաններ» բառերը ներառել փակագծերի մեջ՝ «(տեխնիկական պայմանները)»:  

VIII. 14-րդ՝ լրամշակված նախագծի 15-րդ հոդվածը առաջարկում ենք ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.       

«Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.    

«2. Ռազմական արտադրանքի ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ Ռ» դասիչը: «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:»:    

IX. 16-րդ՝ լրամշակված 17-րդ հոդված. 

1. 1-ին մասի ողջ տեքստը առաջարկում ենք ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ բաժանվելով  «1-ին ,2-րդ և 3-րդ»  մասերի, ինչպես նաև 2-րդ մասում «ստանդարտացման» բառից առաջ կիրառվող «գործող» բառը տեղափոխել «ստանդարտացման» բառից հետո,

2,հանել 2-րդ մասը :

X. Առաջարկում ենք նախագծի 20-րդ և 21-րդ հոդվածները միավորել, ներկայացնել հետևյալ խմբագրությամբ՝  

«Հոդված 21.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:»:  
         

Հարգանքով՝      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ