ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 15-ին  առաջին ընթերցմամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-244-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է  հետևյալը.

1. Նախագիծը լրացնել նոր 5-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 5 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։»

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է իրավական ակտի ընդունում, սակայն նախագծով սահմանված չէ անցումային դրույթ վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ, հետևաբար անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ՝ սահմանելով Նախագծով նախատեսվող իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:  

         

Հարգանքով՝             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ