ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան 
                  
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-265-17.05.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                           

I. «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում`    1. Վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով.       

2. 1-ին հոդվածում՝ 

 ա) «ՀՕ-81-Ն օրենքի» բառերից հետո առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը

բ) 1-ին հոդվածով լրացվող «1.1» -ում «ձևակերպված լինելու»  բառերից հետո հանել «կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու» բառերը,

գ) Վերջին պարբերությունը խմբագրել հերևյալ բովանդակությամբ՝   

«Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղևորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ և նրան փոխադրել մինչև մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի և սննդի հետ կապված կարիքները:»:  

3. Առաջարկում ենք հանել «Հոդված 2» -ը:

4. «Հոդված 3» -ը առաջարկում ենք դարձնել «Հոդված 2»:

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա- պետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք`    

1. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը 1-ին հոդվածի՝

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.»:

2. Հոդված 1-ում «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրա- պատիկից մինչև վեցհարյուրապատիկի» բառերով:       
                            
                  
          Հարգանքով՝                           ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ