ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-243-26.04.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

1. Նախագծի 1-ին հոդվածի՝

1) 1-ին կետը առաջարկում ենք տեքստից բաժանել փակագծով

2) 1-ին կետի «1-րդ մասը լրացնել նոր 1.1 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.» նախադասությունը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.» նախադասությամբ:

3) 1-ին կետի 41-րդ (նոր համարակալմամբ 40-րդ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ առաջարկում ենք դնել «չակերտ» կետադրական նշանը:

4) 1-ին կետի 54-րդ ենթակետից հետո «վերջակետ» կետադրական նշանը  առաջարկում ենք փոխարինել «միջակետ» կետադրական նշանով:

5) Ճիշտ հաջորդականություն ապահովելու համար առաջարկում ենք 5-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները հանել և նախատեսել Նախագծի 1-ին հոդվածում:

Ըստ այդմ Նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«2) Ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի 4-րդ կետը:»

Հաշվի առնելով վերոնշյալը  առաջարկում ենք 1-ին հոդվածի կետերի համարակալումը վերանայել:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետից առաջարկում ենք հանել «4» թիվը:

3. Հաշվի առնելով առաջարկությունների 1-ին կետի 5-րդ  ենթակետով ներկայացված առաջարկությունը առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածի համարակալումը վերանայել:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի (նոր համարակալմամբ 1-ին մասի) «բառով» բառը փոխարինել «բառերով» բառով:

5. Նախագծով նախատեսված են մի շարք նորմատիվ իրավական ակտերի ընդունում, սակայն նախատեսված չէ վերջիններիս ընդունման ժամկետ, ուստի առաջարկում ենք անցումային դրույթներում նախատեսել ժամկետներ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի կարգավորումները:         
         

         
          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ